Main content

Նորություններ

IMG 20191110 180022Նոյեմբերի 10-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

1

IMG 3323 копияՍիրելի գործընկերներ, նոյեմբերի 10-ը տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրն է, այս տարի նշվում է մեր երկրի պետականաշինության գործում մեծ կարևորություն ունեցող համակարգի 23 ամյակը:

1

1572245935Նախագծի նպատակն է «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի համար ձեռք բերել ազգային հագուստ (տարազ), ինչպես նաև կոպալով դհոլ՝ կենդանի երաժշտության և ուսուցման համար: Դեռևս երկու ամսվա պատմություն ունեցող, բայց արդեն մեծ սեր և համբավ վայելող «Որոտնա» համույթը Սյունիքում գործող միակ ազգային խումբն է, որտեղ անվճար դասավանդվում է ազգային պարը։ Նախագծի նպատակն է հանրայնացնել, զարգացնել ու կիրառելի դարձնել ազգային մշակույթն ու ազգային մտածելակերպը: Նպատակն է նաև միջոցառումների և ելույթների ժամանակ ունենալ ներկայանալի ու մշակութային տեսք:
Շտապե՛ք, քվեարկությունը կտևի մինչև 01.12.2019:
Քվեարկելու համար պետք է ուղարկել "9628" համարը "5009" կարճ հեռախոսահամարին, որից հետո Դուք կստանաք քվեարկության հաստատման մասին հաղորդագրություն։ 1 SMS-ի արժեքն է 120 դրամ։
Քվեարկեք՝ այստեղ

1

75627425 1436060419891980 9160786555101511680 oԼուսանկարների պայծառ փոքրիկները մեր ընթերցողին արդեն ծանոթ են, Սիսիանում բնակվող Մնացականյանների ընտանիքի կրտսեր անդամներն են: Վեց անչափահաս երեխաներ, ովքեր մոր մահից հետո մնացել են տատիկի ու պապիկի խնամքի տակ:

1

73254955 1426162207548468 3109775374226030592 oՀոկտեմբերի 29-ին, «Աղետների ռիսկի նվազեցման» (ALTER) ծրագրի շրջանակներում, ԱԻ նախարարության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) և Սիսիանի համայնքապետարանի համագործակցությամբ Սիսիանում անցկացվեց ուսումնական վարժանք: Փորձարկվեց ALTER ծրագրի շնորհիվ Սիսիանի համայնքի համար մշակված աղետների ռիսկի կառավարման պլանը:

1

75521937 1435099113321444 8262779240777252864 oՍիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Վերանորոգված շատրվանը իր ողջ հմայքով կամբողջացնի զբոսայգու նորացված տեսքը: Հարևանությամբ կտեղադրվեն նաև նոր կարուսելներ և նստարաններ:

1

73261604 1424996737665015 7608966183307444224 o«Լուսավորության համակարգի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շնորհիվ Սիսիան քաղաքում և համայնքի 6 բնակավայրերում՝ Շաղատ, Բալաք, Իշխանասար, Վաղատին, Լոր, Անգեղակոթ, լիարժեք լուծվել է գիշերային լուսավորության խնդիրը:

1

74915574 1434841173347238 6516354149909528576 oՆոյեմբերի 4-ից 6-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել էր Սիսիան և Գորայք համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացներ:

1

72966647 1422112351286787 4221154889994076160 oԴարբաս գյուղի սկզբնամասում՝ Ապրիլյան պատերազմում զոհված Սեդրակ Ասրյանի տան առջև, տեղադրվել է նրա հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր: Նախաձեռնությանն աջակցել են Սեդրակ Ասրյանի ընտանիքն ու համագյուղացիները, Դարբաս-Շամբ բնակավայրերի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը, ռուսաստանաբնակ Ստեփան Ստեփանյանը։

1

76760035 1433366050161417 8465461414650183680 nՍիսիանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր ֆերմերներին համագործակցել և իրենց արտադրած մսամթերքը վաճառել քաղաքակիրթ պայմաններում:
Նոյեմբերի 9-ից Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/1 հասցեում կգործի մսի վաճառակետ, որտեղից սպառողը կարող է թարմ միս ձեռք բերել անմիջապես արտադրողից/ֆերմերից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն:

1


73125468 1422104987954190 8712321265647484928 oՍիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում բերքառատ աշնան փառաբանման ու գովաբանման տոն էր, «Ոսկե աշուն» խորագրով բերքի տոն։ Ձորերի բնակավայրերը՝ Շենաթաղից Որոտնավան, ներկայացել էին գյուղացու ազնիվ քրտինքով ստեղծած բերքուբարիքով։ Տաղավարներում հյութեղ մրգեր էին, համեղ անուշեղեն, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն ու պահածոներ։

1