Նորություններ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Յունիբանկ-ը հերթական նվերը մատուցեց Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրի միջնակարգ դպրոցին, մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի, որի շնորհիվ պատանի մարզիկների պարապմունքները կդառնան ավելի հարմարվետ ու հաճելի:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Նոյեմբերի 28-ը Սիսիանի զորամասի մի խումբ զինծառայողների համար դարձավ հիշարժան օր՝ նրանց հոգևոր ծննդյան օրը: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ կատարվեց նրանց մկրտության հանդիսավոր արարողությունը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Ի գիտություն Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների 6 բազմաբնակարան վթարային շենքի բնակիչների՝ տեղեկացվում է, որ 2019թ. նոյեմբերի 26-ին`ժամը 15:00-ին, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում՝ շենքի խնդրի լուծման տարբերակների վերաբերյալ բնակիչների դիրքորոշումը պարզելու նպատակով:
Հրավիրում ենք բոլոր բնակիչներին և շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու հանրային քննարկմանը:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ԴՈՒԼԻՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Ամերիկացի բարերարներ Կառլ և Փաթսի Դուլիններ ամուսինները կրկին Սիսիանում են: Նրանց բարեգործական ծրագրի շնորհիվ այս տարի տաք հագուստով ապահովվեցին սիսիանցի 300 երեխաներ:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
#30տարիՀայաստանում #30yearsinArmenia
Նոյեմբերի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող հանդեսները լոկ ժամանցային միջոցառումներ չեն, այլ դաստիարակների աշխատանքի հաշվետվություն և երեխաների ունակությունների դրսևորման հնարավորություն: Խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության զարգացում, հարենասիրության սերմանում, բարեկիրթ վարքի ձևավորում, գեղագիտական ու բնապահպանական դաստիարակություն, ահա այն հիմնաքարերը, որոնց վրա կառուցվում է նախադպրոցական կրթությունը: Եվ այս ամենը դրսևորվում է հենց թեմատիկ հանդեսների ժամանակ: Սիսիանի և համայնքի բնակավայրերի բոլոր մանկապարտեզներում, գրեթե բոլոր խմբերում կազմակերպվել են բերքառատ աշնանը նվիրված հանդեսներ: