Նորություններ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի մեղրը լայն շուկայում կներկայանա նոր բրենդով ու փաթեթավորմամբ: BusyBizzy, սա է Սիսիանի մեղրի բրենդը, որը ստեղծվել է «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի, Սիսիանի մեղվաբույծների ասոցիացիայի և "ՉԱՊԼԻՆ Կորպորատիվ" խորհրդատվական ընկերության համագործակցության արդյունքում, ծրագրի հովանավորն է Հայաստանում Լիտվայի դեսպանատունը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հոկտեմբերի 20-ին Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում տոնվեց գյուղի օրը: Ավանադույթ դարձած միջոցառումն ամեն տարի այս օրը համախմբում է բոլոր բռնակոթցիներին՝ առիթ ընձեռելով հարգանքի տուրք մատուցելու գյուղի հերոսական պատմությունը կերտողներին, մեծարելու արժանավոր բռնակոթցիներին ու գյուղի կոլորիտը պահպանող տարեցներին:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հոկտեմբերի 15-ին Սիսիանը ջերմորեն հյուրընկալեց մշակութային Կապանին: Երկրորդ տարին անընդմեջ, Սյունիքի մարզպետարանի նախաձեռնութամբ, մարզում կազմակերպվում են «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումները, որոնց շրջանակներում մարզի համայնքները իրենց մշակութային ծրագրերով փոխայցելություններ են կատարում: 2018 թվականին միջոցառումների մեկնարկը տրվել էր մարզկենտրոն Կապանում՝ Սիսիանի մշակույթի ներկայացմամբ, իսկ այս տարի ճիշտ հակառակը՝ շրջագայությունները սկսվեցին Սիսիանից՝ Կապանի այցելությամբ:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հայաստանի զինված ուժերի պատրաստության 2019 թվականի պլանի համաձայն սեպտեմբերի 24-ին մեկնարկեց ռազմավարական լայնածավալ զորավարժություն:
Սիսիանի համայնքապետարանը, ռազմավարական զորավարժության շրջանակներում, բարձր պատրաստականությամբ իրականացրեց իրեն վերապահված գործառույթները: Սյունիքի մարզի զինկոմիսարիատի հետ համատեղ սահմանված ժամկետում կատարվեց պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրում, հավաքակետեր բերվեց համալրվող տեխնիկան, զինապարտները ներկայացան նախորոշված զորամասեր:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հոկտեմբերի 12-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալել էր մեր հայրենակից, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանին: Նա եկել էր Սիսիան՝ Համո Սահյանի անունը կրող մշակույթի կենտրոնին նվիրելու իր գեղանկարներից երկուսը, որոնց ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել հենց սահյանական պոեզիան: Գեղանկարները անմիջապես գտան իրենց տեղը՝ զարդարելով մշակույթի կենտրոնի մուտքի սրահը: