Main content

Նորություններ

 1mankoxaxhraparak 1Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ-ի բակում focus on children now (FCN) բարեգործական ընկերության և ամերիկաբնակ բարերաներ Նակաշյան և Սահակյան ընտանիքների աջակցությամբ, ի հիշատակ Արցախյան ազտամարտում զոհված Արթուր Հարությունյանի, կառուցվել է մանկական խաղահրապարակ, տեղադրվել է ցատաղբյուր:
1

AIN orՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է փրկարարներին` մասնագիտական տոնի առթիվ. «Սիրելի փրկարարներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով ձեզ անվտանգ ծառայություն։ Առիթն օգտագործելով ցանկանում եմ իմ և Սիսիան համայնքի բնակչության անունից երախտագիտություն հայտնել Սիսիանի հրշեջ փրկարարարական ջոկատի հրամանատարկան կազմին և բոլոր աշխատակիցներին` մեր համայնքի անվտանգությունն ապահովելու, ամեն վայրկյան բնակիչների կողքին լինելու, անձնազոհ ծառայության և նվիրվածության համար։ Հատկապես վերջին շրջանում մեր փրկարարների արագ արձագանքման և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Սիսիանի համայնքում բազմիցս կանխվել են խոշոր չափերի հրդեհներ։ Սիսիանի փրկարարական ջոկատը մեր կողքին է եղել նաև տոնական օրերին` իրենց ներկայությամբ նոր շունչ հաղորդելով մանուկների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանն ու Վարդավառի տոնակատարությանը։ Շնորհակալություն ձեր նվիրական և անձնազոհ աշխատանքի, երկրի ու քաղաքացու հանդեպ ունեցած սրտացավության ու մտահոգության համար։ Շնորհավո'ր տոնդ, մեր անվտանգության երաշխավոր, շնորհավո'ր տոնդ, հայ փրկարար»։

1


miasnikyan 1Սիսիանի Մյասնիկյան- Շահումյան-Արամ Մանուկյան փողոցներում կատարվող շինարարական աշխատանքները բնակիչներին ոչ թե նյարդայնացնում, այլ՝ ուրախացնում են:

1

manko ishxanasar 2Սիսիանի համայնքի Իշխանասար և Ախլաթյան բնակավայրերում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթությանբարելավում» ծրագրի շրջանակներում, նախակրթարաններ են բացվել:

1

asfalt gerezman«Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սիսիանում շարունակվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

1

sept 1Սեպտեմբերի 1-ին ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող առաջին զանգը: Սիսիանի համայնքի դպրոցներում կազմակերպվել էին Գիտելիքի, Գրի և Դպրության օրվան նվիրված տոնական միջոցառումներ: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Որոտնավան և Բնունիս բնակավայրեր, որտեղի դպրոցներն այս տարի կունենան մեկական առաջին դասարանցիներ:

1

taniq 27.08.19Սիսիանի համայնքում մեծ թափով ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում են թվով 12 շենքերի տանիքներ, որոնցից 7-ը՝ Սիսիանում, 5-ը՝ Դաստակերտում: Ծրագրի արժեքը 106 մլն դրամ է:

1

1Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և Դպրության օրվա կապակցությամբ:

1

jox jermukՀամո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը, Սիսիանի համայնքապետարանի հովանավորությամբ, տարվա ընթացքում պարբերաբար անվճար համերգներ է ունենում համայնքի տարբեր բնակավայրերում:

1

meqenasarqavorumnerԵրկարատև քննարկումներից և փորձաքննություններից հետո, ի ուրախություն Սիսիանի համայնքի բնակիչների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել է «Սիսիանի բազմաբնակավայր համայնքի կոմունալ ծառայությունների և աղբահանության համակարգի բարելավում, ճանապարհների սպասարկում» ծրագիրը:

1

xach tolors 1Սիսիանի համայնքի Տոլորս բնակավայրի նորակառույց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից, իր ամբողջ հմայքով, երևում է շուրջ կես դար Տոլորսի ջրամբարի տակ անցած, 1861 թվականին կառուցված նույնանուն եկեղեցին:

1