Main content

Նորություններ

71178196 1396005127230843 708961502702338048 nՀայաստանի զինված ուժերի պատրաստության 2019 թվականի պլանի համաձայն սեպտեմբերի 24-ին մեկնարկեց ռազմավարական լայնածավալ զորավարժություն:
Սիսիանի համայնքապետարանը, ռազմավարական զորավարժության շրջանակներում, բարձր պատրաստականությամբ իրականացրեց իրեն վերապահված գործառույթները: Սյունիքի մարզի զինկոմիսարիատի հետ համատեղ սահմանված ժամկետում կատարվեց պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրում, հավաքակետեր բերվեց համալրվող տեխնիկան, զինապարտները ներկայացան նախորոշված զորամասեր:

1

72182080 1404250523072970 9170566109735157760 oՀոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տոնվեց Գրադարանավարի մասնագիտական օրը: Տոնական միջոցառումներն այս տարի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, նվիրվեցին Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:

1

14681 ususchi ton MՍիրելի՛ ուսուցիչներ, դաստիարակներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, հարգարժան վետերաններ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում անփոխարինելի տեղ ունեն մեր ուսուցիչները, նրանց խրատները ուղեկցում են մեզ մինչև խոր ծերություն: Անհրաժեշտ գիտելիքներից զատ երեխան իր ուսուցչից սովորում է բարություն, ընկերասիրություն, հայրենասիրություն, սովորում է մտածել, երազել ու նպատակադրված հասնել իր երազանքներին:

1

72203425 1402902683207754 6776161343029379072 oԲազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը Սիսիանի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն է, որի շրջանակներում 12 շենքեր ձմեռը կդիմավորեն վերանորոգված տանքիներով:

1

71467601 1400041223493900 5402642904986419200 nՍիսիանի համայնքի հարգելի՛ բնակիչներ, համայնքապետարանը կոչ է անում բոլորիդ մասնակցելու համայնքի 2020 թվականի բյուջեի պլանավորման գործընթացին: Եղեք ակտիվ, մասնակցեք բաց և կառուցողական հանրային քննարկումների՝ նպաստելով համայնքի հրատապ կարիքների վերհանմանը և առաջնահերթ խնդիրների լուծմանը: Համայնքապետարանը ակնկալում է ձեր շահագրգիռ ներգրավվածությունը, կարծիքները, առաջարկներն ու գաղափարները: Միասին պլանավորենք մեր համայնքի 2020 թվականի բյուջեն:
Ձեր առաջարկները կարող եք ներկայացնել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժին:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

1

72ab1f0babd44858933a3d245743e22f 300x200Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է գրադարանավարներին մասնագիտական օրվա առթիվ.

1

71872761 1400018946829461 5492581616108699648 n

Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքը, որպես համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքներով, ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019-ին զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

1

71747011 1402399266591429 2970617072330997760 nԱյսօր ավարտվեց ՀՀ վոլեյբոլի 2019 թվականի Մ14 տարեկանների առաջնությունը: Եռօրյա պայքարում այսօր աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին Սիսիանի և ԽՄՕՄՄ թիմերը՝հաղթեցին ԽՄՕՄՄ-ի աղջիկները՝2:1 հաշվով:

1

71489519 1399385160226173 3554473474850291712 oԱրդեն մի քանի ամիս է Սիսիանի համայնքային գրադարանը միացման ձևով վերակազմակերպվել է «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ: Հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպեց նոր ձևավորված աշխատակազմի հետ: Խորհրդակցության նպատակն էր ծանոթանալ վերամիավորումից հետո ի հայտ եկած խնդիրներին, խոսել ընդհանուր կարգապահության, աշխատանքային առողջ մթնոլորտի ապահովման և այլ հարցերի շուրջ:

1

71699967 1401256843372338 4012096416263438336 oՍիսիանի համայնքապետարանի կողմից Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումներն այս տարի կազմակերպվեցին Անգեղակոթ և Շաղատ բնակավայրերի դպրոցներում:

1

71820830 1399353410229348 2138961698445328384 oՀոկտեմբերի 1-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, աշխատանքային այցերի շրջանակում, եղավ Դաստակերտ, Նժդեհ, Տորունիք և Տոլորս բնակավայրերում:

1