Main content

Նորություններ

81487838 1490866564411365 2587067344517857280 oԴեկտեմբերի 30-ին, չխախտելով ստեղծված բարի ավանդույթը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար Վալերի Քոչարյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանը և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեցին ՀՀ զինված ուժերի հարավ-արևմտյան պաշտպանական դիրքեր:

1

81239360 1490587777772577 4829564654176960512 oԱմանորին ընդառաջ Սիսիանի համայնքի բնակավայրերում, մշակույթի կենտրոնի, դպրոցների և ՆՈՒՀ-երի խմբերի ջանքերով, կազմակերպվեցին մի շարք տոնական միջոցառումներ, հանդեսներ: Սիսիանի համայնքապետարանի կողմից մի քանի բնակավայրերում անցկացվեց նաև «Ուրախ Ամանոր» ժամանցային ծրագիրը, երեխաներին այցելեցին սիրելի հեքիաթների հերոսները,

1

IMG 6732Գեղեցիկը գնահատելու մշակույթը մարդու մեջ սերմանվում է մանուկ հասակից: Գեղագիտական դաստիարակությունը ընդգծում է երեխաների կարողություններն ու զարգացնում նրանց ընդունակությունները: Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի փորձառու մանկավարժների շնորհիվ աշակերտներին է փոխանցվում գեղեցիկը զգալու, գնահատելու նուրբ արվեստը: Դեկտեմբերի 25-ին գեղարվեստի դպրոցի աշակերտների մասնակացությամբ կազմակերպված ամանորյա դիմակահանդես-միջոցառումը ապացուցեց, որ տաղանդավոր մարդկանց համար դժվար չէ արվեստի ճյուղերի միջև եղած սահմանները հեշտությամբ դարձնել անտեսանելի:

1

81955229 1490566357774719 1566710967574724608 oԱմանորյա անակնկալները շարունակվում են: Սիսիանի ՆՈՒՀ-երի փոքրիկների համար նվեր-փաթեթներ էին պատրաստել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը և սիսիանցի գործարարները: Նվերները հանձնեցին երեխաների սիրելի մուլտհերոսները, Ձմեռ պապիկներն ու Ձյունանուշները:

1

80887298 1484578678373487 7139379674915799040 oԴեկտեմբերի 24-ին վառվեցին Սիսիանի գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքի տոնական տեսքն ամբողջացվեց: Կենտրոնական հրապարակը Սիսիանի գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների և աշխատակիցների ջանքերով վերածվել է հեքիաթային մի անկյունի, ուր իրենց տեղն են գտել սիրված մուլտհերոսները, հեքիաթային տնակները, տարվա խորհրդանիշ մկնիկը, ստեղծվել են հատուկ լուսանկարվելու անկյուններ:

1

81384895 1490039947827360 8281499736205164544 oԵրբ հայտնվում ես Ամանորյա հեքիաթում, երբ լույսերն ու գույները քեզ տանում են դեպի մանկություն:

1

IMG 6371Հոկտեմբերի 12-ին Սիսիանում մեծ հանդիսավորությամբ կայացավ սպաների համար նախատեսված Գայի 29ա շենքի բացման արարողությունը: Բնակարանամուտը տոնող 28 սպաներին և նրանց ընտանիքներին շնորհավորելիս՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը խոստացավ, որ սեղմ ժամկետում շենքի բակում մանկական խաղահրապարակ կկառուցվի:

1

5Դեկտեմբերի 26-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում կայացավ Աղվան Մինասյանի անվան մանկապատանական ստեղծագործության կենտրոնի, այդ թվում նաև արվեստի դպրոցի պարի խմբերի տարեվերջյան համերգը:

1

IMG 6169Սիսիանի համայնքի շուրջ 3000 փոքրիկներ, տոներին ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանի կողմից ամանորյա նվեր-փաթեթներ կստանան:

1

IMG 7093Այսօր` դեկտեմբերի 27-ին, Սիսիանում մեկնարկեց ձմեռային զորակոչը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների առաջին խումբը:

1

1Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ-ի փոքրիկները միացել են քաղաքի ամանորյա նախապատրաստական աշխատանքներին: Տնօրենի և դաստիարակչուհիների գլխավորությամբ նրանք զարդարել են զորամասի հարակից տարածքի եղևնիները:

1