Main content

Նորություններ

IMG 8570Հունվարի 14-ից Սիսիանում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը, որն ընդգրկում է Հայոց պատմություն, Հայոց լեզու, Հայոց եկեղեցու պատմություն, Գրականություն, ՆԶՊ, Ռուսաց լեզու և Անգլերեն առարկաները:

1

IMG 8573Հունվարի 17-ին Սիսիանի համայնքապետարանում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ վարչական ղեկավարների, աշխատակազմի բաժնի պետերի և աշխատակիցների մասնակցությամբ: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի և անցնող 2019 թվականին համայնքի բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունների համար:

1

81487838 1490866564411365 2587067344517857280 oԴեկտեմբերի 30-ին, չխախտելով ստեղծված բարի ավանդույթը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար Վալերի Քոչարյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանը և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեցին ՀՀ զինված ուժերի հարավ-արևմտյան պաշտպանական դիրքեր:

1

IMG 8056Հունվարի 14-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար կազմի մասնակցությամբ: Շեշտադրվեցին ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրերը, բաժինների առաջիկա անելիքները և արձանագրված թերությունները:

1

81239360 1490587777772577 4829564654176960512 oԱմանորին ընդառաջ Սիսիանի համայնքի բնակավայրերում, մշակույթի կենտրոնի, դպրոցների և ՆՈՒՀ-երի խմբերի ջանքերով, կազմակերպվեցին մի շարք տոնական միջոցառումներ, հանդեսներ: Սիսիանի համայնքապետարանի կողմից մի քանի բնակավայրերում անցկացվեց նաև «Ուրախ Ամանոր» ժամանցային ծրագիրը, երեխաներին այցելեցին սիրելի հեքիաթների հերոսները,

1

avinyanՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ հունվարի 6-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, փոխմարզպետ Նարեկ Բաբայանի, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և 4-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատար Արտակ Բուդաղյանի  հետ այցելել է Սիսիանի համայնքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Փոխվարչապետը շնորհավորել է սպաներին և զինվորներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

1

81955229 1490566357774719 1566710967574724608 oԱմանորյա անակնկալները շարունակվում են: Սիսիանի ՆՈՒՀ-երի փոքրիկների համար նվեր-փաթեթներ էին պատրաստել նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը և սիսիանցի գործարարները: Նվերները հանձնեցին երեխաների սիրելի մուլտհերոսները, Ձմեռ պապիկներն ու Ձյունանուշները:

1
 
82549340 2848634941833568 3606229892351393792 oՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը միացավ Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի «Գաղտնի Ձմեռ Պապ» բարի արշավին ու դարձավ 20 բալիկի #ԳաղտնիՁմեռՊապ:
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնելսրտացավության և դժվար պայմաններում ապրող երեխաների կողքին լինելու համար:
1

81384895 1490039947827360 8281499736205164544 oԵրբ հայտնվում ես Ամանորյա հեքիաթում, երբ լույսերն ու գույները քեզ տանում են դեպի մանկություն:

1

IMG 5781Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, թող որ նոր տարին դառնա նոր կյանքի, նոր ձեռքբերումների ու երազանքների իրականացման տարի:
2019 թվականը Սիսիանի խոշորացված համայնքի համար աննախադեպ բեկումնային տարի էր: Սիսիանում և համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում իրականացվեցին սոցիալ-տնտեսական կարևորագույն ծրագրեր, կառուցապատման, բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման բազմաթիվ աշխատանքներ: Սա բոլորիս ձեռքբերումն է, բոլորիս աշխատանքի արդյունքը, բոլորիս հպարտությունը:

1

5Դեկտեմբերի 26-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում կայացավ Աղվան Մինասյանի անվան մանկապատանական ստեղծագործության կենտրոնի, այդ թվում նաև արվեստի դպրոցի պարի խմբերի տարեվերջյան համերգը:

1