Main content

Նորություններ

74156979 1426160994215256 4613343789904297984 o копияՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Բռնակոթի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանը և Բռնակոթի բնակչությունը իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմին՝ հրամանատար Գարիկ Հովսեփյանի գլխավորությամբ, փետրվարի 3-ին Բռնակոթ գյուղի 23/1 հասցեում գտնվող Գայանե Առաքելյանին պատկանող տանը բռնկված հրդեհը ժամանակին մեկուսացնելու և կրակի  տարածումը կանխելու համար84183966 178437006726897 5861960954027180032 o копия

:

1

IMG d9f70909199cfa835c4ff19a6c035161 V 480x640 768x1024 600x800Վերանորոգվել է Սիսիան քաղաքի Որոտան 3 շենքի կոյուղագծի արտաքին ցանցի որոշակի հատվածը:

1

IMG 9453Սիսիան քաղաքում գործող «Սիսիան Շին» շինանյութի խանութ-սրահի ֆինանսավորմամբ քաղաքի 13 լուսատուներ փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով. 10-ը Շիրվանզադե փողոցում, 3-ը՝ քաղաքային պանթեոնում:

1

IMG 9495 1Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի տնօրեն է նշանակվել Գայանե Վարդանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Սիսիանի երաժշտական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:

1

83871793 1520546388110049 1918519718839320576 oՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը Սիսիանում վերածվեց մեծ տոնախմբության: Օրը սկսվեց համայնքապետարանի և Սիսիանի N զորամասի համատեղ կազմակերպած միջոցառումով, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, 4-րդ զորամիավորման հրամանատար Արտակ Բուդաղյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկներ, զինծառայողներ:

1

83770368 1042477929466058 556581221295980544 oՀունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2019 թվականի իր գործունեության արդյունքները։

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, ԱԻՆ-ի մարզային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, ԱԻՆ-ի հետ համագործակցող կառույցների, ուժային կառույցների աշխատակիցներ։ 

1

IMG 5784 копия 2Սիրելի’ հայրենակիցներ, հունվարի 28-ին նշում ենք հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը: Հայկական ընտանիքներում դեռ մանկուց երեխաների մեջ սերմանվում է ակնածանք ու խորին հարգանք բանակի և զինվորի հանդեպ, ինչը խոսում է կայացած բանակ ունենալու անժխտելի իրականության մասին: 

1

82979312 499968747564170 1224124735160320000 nԵՊՀ ուսանող Արման խաչատրյանի ղեկավարությամբ  Սիսիանում ստեղծվել է երիտասարդական նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակն է մեծացնել համայնք-երիտասարդություն կապն ու համագործակցությունը: Խմբում ներգրավված են սիսիանցի ուսանողներ և ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտներ:

1

IMG 8898Սիսիանի համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստը կայացավ այսօր՝ հունվարի 24-ին, նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ներկա էին ավագանու 11 անդամներ: Օրակարգում ընդգրկված էին 12 որոշման նախագծեր: 

1

11 копияՍիսիանի համայնքում «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում տեղադրվել են ազդարարման վեց սարքեր: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԻ նախարարության, Սիսիանի համայնքապետարանի, «Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» ՓԲ ընկերության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի (ԱՌՆԱՊ) միջև կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա: Սարքերը  միացվել են ԱԻՆ-ի կենտրոնացված ազդարարման համակարգին՝ ապահովելով արտակարգ իրավիճակների սպառնալիքի դեպքում Սիսիանի համայնքի բնակչության սահմանված կարգով ազդարարումը: 

1

1002358Հայաստանում ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնի առիթով չորս օր հանգստյան կլինի: Երկուշաբթի՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1՝ շաբաթ օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Արդյունքում ստացվում է չորս հանգստյան օր՝ հունվարի 25, 26, 27 և 28:

1