Main content

Նորություններ

IMG 555ca790ed822e62313b23c052f82bd2 VՀոկտեմբերի 20-ին Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց վոլեյբոլի մրցաշար՝ 8-12-րդ դասարանների աշակերտների միջև: Մասնակցում էին Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի, Սիսիանի ավագ դպրոցի և Շամբի միջնակարգ դպրոցի աղջիկների հավաքականները:

1

 

44419924 1121542111334013 3067112596491468800 nՀոկտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ <Արտյոմ Սյունեցի> և <Հայ մշակույթի պահապանները> ուսուցողական համերգ-ցուցադրությունը: Միջոցառմանը մշակութային դասախոսությամբ ելույթ ունեցավ նաև սիսիանցի նկարչուհի Արգինե Սահակյանը՝ հանդես գալով որպես Սյունիքի մարզի դեսպան  և արմատական զանգեզուրցի:

1

FB IMG 1539709517181Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին:

1

1Հազարամյակների պատմություն ունեցող, հնամենի, բայց՝ ոչ հնացած, դարերի ընթացքում ինքնատիպ դիմագիծ կերտած Բռնակոթը հոկտեմբերի 20-ին ավանդաբար նշեց գյուղի տոնը: Բռնակոթն իր ծննդյան օրն այս տարի նշեց արդեն որպես խոշորացված համայնքի մի մասնիկ, որպես մեծ ու համերաշխ ընտանիքի լիիրավ անդամ:

1

44155086 726696107685389 5224954584622956544 n«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ասֆալտապատվում է Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ բնակավայրերով անցնող ավտոճանապարհը։ Այս պահին աշխատանքներն ընթանում են Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից մինչև Շենաթաղ ընկած հատվածում: Նախատեսված է բարեկարգել նաև բնակավայրերի դպրոցներ, բուժկետեր, վարչական նստավայրեր և հանրային այլ օբյեկտներ տանող ճանապարհները։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։44263682 726696307685369 4315054115014049792 o

1

56739Հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:

1

4Նախակրթարանների աշխատանքների բարելավումն ու փոքրիկների համար զարգացնող միջավայրի ստեղծումը եղել և մնում է Սիսիանի համայնքապետարանի և անձամբ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուշադրության կենտրոնում:  «ՆՈՒՀ-երի արդիականացում»  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ-ը,  իսկ թիվ 4 ՆՈՒՀ-ը և թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խումբը վերանորոգվում են:

1

44432441 305513943375424 8288715878262898688 nՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար: 

1

950904Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է: Որոտան գետի կիրճի եզրին գտնվող ու X-XI դարերով  թվագրվող  հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել  դեռևս խորհրդային տարիներին: Ընդմիջումներով դրանք շարունակվել են նաև հետագայում: Մի քանի տարի առաջ էլ  նորոգվել է գավթի ծածկասալերի հատվածը: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղաշարժվել են խաչքարեր, տապանաքարեր, բեկորներ:

1

44190275 727115274310139 688957043981156352 nՍիսիանի խոշորացված համայնքի բնակավայրեր կատարած այցերի ժամանակ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին ամենահաճախ տրվող  հարցը վերաբերում է դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանը: Խնդիր, որ միգուցե շատ ավելի հեշտ լուծվեր, եթե համայնքը զինված լիներ համապատասխան տեխնիկայով: Թեպետ վերջինիս բացակայության պայմաններում անգամ, համայնքի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ, մի շարք բնակավայրերում կատարվել են դաշտամիջյան և միջբնակավայրային ճանապարհների հարթեցման և բարեկարգման աշխատանքներ:

1

20181005 170249ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» բարեգործական-հասարակական կազմակերպության և Սիսիանի համայնքի համատեղ ֆինանսավորմամբ Շաքի, Շաղատ և Անգեղակոթ բնակավայրերում իրականացվում է «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 262 մլն դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 10 տոկոս:

1