Main content

Նորություններ

Հուլիսի 20-ին հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելու  մեկնեց երիտասարդների հերթական խումբը: Օրեր առաջ ընկերներին բանակ ճանապարհող տղաները, այսօր արդեն իրենք են հրաժեշտ տալիս հարազատներին, խորհուրդներ և բարեմաղթանքներ ընդունում նրանցից: 

Սիսիանի զինկոմիսարիատում, համաձայն ավանդույթի, տղաներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով՝  զինվորական նվագախմբի հնչյունների ներքո: Ճանապարհվելուց առաջ տղաները փոքրիկ զրույց ունեցան Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանի հետ, ով իր հայրական խորհուրդներով ոգեշնչեց և քաջալերեց ապագա զինվորներին:

1

Առաջիկա ձմռանը Սիսիանի թիվ  1 նախակրթարանում փայտե վառարաններին կփոխարինի ջեռուցման համակարգը:
«ԱՄՆ-ի Հայրենիք միության» գործադիր մարմնի ֆինանսավորմամբ՝ նախակրթարանում անցկացվել է ջեռուցման համակարգ:  Մոտ 6000 դոլլարի ԱՄՆ շրջանակներում կատարված աշխատանքերի արդյունքում՝ շենքն ամբողջովին կապահովվի ջերմությամբ.  4 խմբասենյակ,  4  ննջասենյակ,  միջանցքները և խոհանոցը:

1

Սիսիանի պետական քոլեջի այս տարվա շրջանավարտների համար հուլիսի 12-ը տոնական և շատ սպասված օր էր: Երկուսից  չորս տարվա ուսումնառությունից հետո, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում, հանդիսավոր կերպով, նրանց հանձնվեցին ավարտական դիպլոմներ:

1

Հայաստանը դարձնել արժանապատվությամբ և հույսով ապրող երեխաների և երիտասարդների օրրան: Ահա այս առաքելությանը հավատարիմ մնալով՝ «Վորլդ Վիժն Հայաստանը» նախաձեռնել և իրականացնում է «Պերինատալ  և նորածնային խնամքի բարելավում» անվանումը կրող հերթական ծրագիրը, որի հիմնական նպատակը հղիների և նորածինների առողջապահական ծառայությունների բարելավումն է: Ծրագիրը իրականացվում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի  97 համայնքներում: «Մերնպատակն է համայնքներում բարձրացնել ապագա մայրիկների իրազեկության մակարդակը: Ծրագրի շրջանակներում Սիսիանի, Գորիսի և Կապանի ծննդատներին հատկացվել են առաջին անհրաժեշտության բուժսարքավորումներ»- տեղեկացնում է Սյունիքի մարզում Վորլդ Վիժնի առողջապահական ծրագրերի համակարգող, բժշկուհի Անիկ Գրիգորյանը:

1

Հուլիսի 7-ին, հանդիսավոր կերպով, միջնակարգ կրթության գերազանցության ատեստատները ստացան Սիսիանի ավագ դպրոցի 15 մեդալակիրները: Միջոցառմանը մասնակցում էին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Վարդան Իվանյանը և Սիսիանի գնդի հրամանատար Սմբատ Գրիգորյանը: Ատեստատները տնօրենի հետ միասին հանդիսավոր հանձնեց քաղաքապետ Ա. Սարգսյանը: Միջոցառումը հետաքրքիր էր և լի գեղեցիկ անակնկալներով:
Բարի՛ երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ:

ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

1

Հուլիսի 16-ին Դիլիջան քաղաքի ամֆիթատրոնում կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Դիլիջան  2017» երաժշտական փառատոնը, որին մասնակցում էին Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից,  Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած պարային խմբեր:

1

Հուլիսի 11-ին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի ելույթով եզրափակվեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին նվիրված § Ամերիկյան մշակութային շրջագայություն 2017¦ երկշաբաթյա միջոցառումների շարքը:

1

«Ինքնահոս ջրերով հարուստ Սիսիանում, բա սիսիանցին ծարավ մնա»-, ասում են անցորդները և հիացմունքով հետևում նախկին Որոտան կինոթատրոնի հարակից պուրակում ընթացող շինարարական աշխատանքներին: Պուրակը կստանա իր երբեմնի գեղեցիկ տեսքը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ՝ պուրակի աջ և ձախ հատվածների ցայտաղբյուրները վերանորոգվում են և շուտով կգործեն:

1

ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը /USAID/  և խաղաղության կորպուսն այս տարի նշում են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2017» խորագիրը կրող միջոցառումները մեկնարկել են հուլիսի 1-ին և անց են կացվել Հայաստանի յոթ քաղաքներում, վերջին կանգառը Սիսիանն էր: 

1

Հոկտեմբերի 1-ից Սիսիանի թիվ 3 մանկապարտեզում կգործի նախակրթարան՝ տարածշրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու նպատակով:  Շինարարական աշխատանքները իրականացվում են կրթության և գիտության նախարարության ծրագրերի կենտրոնի  նախադպրոցական կրթության միկրոծրագրի շրջանակներում: Նախակրթարանը կաշխատի 4.5 ժամյա ռեժիմով, անվճար սկզբունքով: Երեխաների հավաքագրումը սկսված է, դաստիարակները ընտրվել և համապատասխան վերապատրաստում են ստացել :

1

Հուլիսի 7-ին Սիսիանում մեկնարկեց ամառային զորակոչը: Հայկական զուռնա դհոլի ոգևորող հնչյունները զինկոմիսարիատի բակում համախմբել էին  որդիներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ճանապարհող ծնողներին, հարազատներին: Նրանց կողքին էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակիցները:  Նորակոչիկները՝  հպարտ և ինքնավստահ, թաքցնելով հուզմունքը, հրաժեշտ էին տալիս հարազատներին ու միաժամանակ ընդունում շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: Օդում թևածում էր հպարտությունը, խռովքն ու կոկորդում քարացած հուզմունքը, որը մեկ բառով կոչվում է մայրական սեր:

1