Main content

Նորություններ

45013083 1477896565687421 1246094420592295936 nՍիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում մոտ 300 պտղատու ծառ է տնկվել:

1


45474899 1157614044403287 4963597286266372096 oՆոյեմբերի 4-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ Նորավանում առաջին անգամ նշվեց գյուղի հիմնադրման տարեդարձը. Նորավանը 90 տարեկան է:

1

IMG 9175Հոկտեմբերի 25-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվեց մրցույթ:

1

45198452 2681097608570732 7121508732608970752 n

Նոյեմբերի 1-ին մեկնարկեցին «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնությունը ստորագրող համայնքների ներկայացուցիչների համար երկօրյա հաղորդակցության դասընթացները: «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում անցկացվող դասընթացի նպատակն է բարձրացնել համագործակցության, իրազեկման արդյունավետությունը, թիրախային խմբերին ներկայացնել տեղեկատվություն ԵՄ-ի նախաձեռնության մասին, բարձրացնել հաղորդակցության պատասխանատուների մասնագիտական հմտությունները:

1

IMG 9150Հոկտեմբերի  24-ին Սիսիանի համայնքապետարանում կայացավ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) նախագծի հանրային քննարկումը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց ներկաներին՝ ակնկալելով ակտիվ քննարկում և կառուցողական առաջարկներ:

1

42812752 1136013393230019 4789718541764919296 nՍիսիանի ֆուտբոլի դպրոց  ՀՈԱԿ-ի թիմը,  ՀՀ  ֆուտբոլի 2017-2018թթ.  մինչև 15 տարեկանների մանկապատանեկան առաջնությունում հանդես գալով Բ2 ենթախմբում,  գրավել էր երկրորդ պատվավոր հորիզոնականը և որպես մրցանակ ստացել 2018-2019թթ. մինչև  16 տարեկանների պատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես գալու իրավունք:

1

3Հոկտեմբերի 23-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օր էր: Ընդունելությանը մասնակցեց  26 քաղաքացի:

1

45099873 727241664323021 7131692735722946560 nՍյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր քաղաքաշինական հարցերի քննարկման եւ հանձնարարականներ տալու նպատակով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզի համայնքապետարանների քաղաքաշինության բաժինների պետերը, համապատասխան ոլորտը համակարգող փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները, մարզի դատախազը, ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչը: 

1

IMG 9100Սիսիանի համայնքի Շամբ բնակավայրի խաչմերուկից  Շենաթաղ տանող` մոտ 14 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, 6 կիլոմետրն արդեն ասֆալտապատվել է, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019 թվականի հունվարի 23-ին։

1

43632699 1152898798208145 4036664050103353344 nՍյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի պաշտոնավարման տաս օրերը հագեցած էին ճանաչողական այցերով ու հանդիպումներով: Մարզի համայնքների ղեկավարաների հետ մարզպետը ծանոթացավ հոկտեմբերի 18-ին, մարզպետարանաում կայացած հանդիպման ժամանակ: Ներկայացնելով իր աշխատանքի հիմնական սկզբունքները, դիրքորոշումներն ու պահանջները՝ Հունան Պողոսյանը կարևորել էր կոռուպցիոն երևույթների բացառումը, ստանձնած պարտականություններին մեծ պատասխանատվությամբ մոտենալը: Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացել էր նաև համանքներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներին և խոստացել՝ առաջիկայում համայնքներ կատարած այցերի ժամանակ ավելի մանրամասն ծանոթանալ ներկայացված խնդիրներին: Համայնքային ճանաչողական այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին մարզպետ Հունան Պողոսյանը Սիսիանում էր:

1

IMG 555ca790ed822e62313b23c052f82bd2 VՀոկտեմբերի 20-ին Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց վոլեյբոլի մրցաշար՝ 8-12-րդ դասարանների աշակերտների միջև: Մասնակցում էին Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի, Սիսիանի ավագ դպրոցի և Շամբի միջնակարգ դպրոցի աղջիկների հավաքականները:

1