Main content

Նորություններ

HripsimeLalayanPhoto 115

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկի շնորհանդեսին, ծրագիրը կիրականացվի նաև  Սիսիանի համայնքում: «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ավստրիական զարգացման համագործակցության ֆոնդերի միջոցով և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համակարգվելու է խոշորացված համայնքների, մարզպետարանների, դպրոցների և ուսուցիչների, իսկ ինչն ավելի կարևոր է՝ երիտասարդների հետ։ 

1

IMG 0315Փետրվարի 26-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին  հյուրընկալվել էին «Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» միջազգային 4քայլարշավի մասնակիցները:

1

IMG 0245#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք
Փետրվարի 24-ին  Սիսիանի համայնքապետարանում կայացավ հանրային բաց լսումներ 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի զարգացման ծրագրերի կատարման վերաբերյալ:

1

69840349 1374699712694718 7757782298988118016 o#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (ԿՐԹՈՒԹՅԱՆ,  ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ)
2019  թվականին համայնքի կրթական, մշակութային և սպորտի բնագավառում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ ապահովելով նկատելի առաջընթաց:
(Ներկայացված է առանց խմբագրման՝ ըստ Սիսիանի համայնքապետարանի 2019 թվականի տարեկան հաշվետվության)

1

240220050503Սյունիքի մարզի Սիսիանի համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները:

1

IMG 8556#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ)
2019 թվականին Սիսիանի համայնքի 4 բնակավայրերը ապահովվել են ոռոգման նոր համակարգերով, որի արդյունքում ոռոգվող վարելահողերի տեսակարար կշիռը համայնքի ընդհանուր վարելահողերի մեջ կազմում է շուրջ 25%: Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել 3 գյուղատնտեսական տրակտորներ և սարքավորումներ, որոնք նպաստում են համայնքում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: (Ներկայացված է առանց խմբագրման՝ ըստ Սիսիանի համայնքապետարանի 2019 թվականի տարեկան հաշվետվության)

1

87362183 1543533915811296 4079559030949806080 o2020 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կկայանա հանրային բաց լսումներ 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի զարգացման ծրագրերի կատարման վերաբերյալ:

1

Рисунок1#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառ)
Հաշվետու ժամանակահատվածում Սիսիանի համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել համայնքային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, համայնքային ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման, բարելավման և ընդլայնման ուղղությամբ: 

1

86498622 1865668836899275 1314170004421214208 oԱվստրիական զարգացման համագործակցության  ֆինանսավորմամբ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքը դրամաշնորհ կստանա Սիսիանի կենտրոնական հրապարակում մեծ LED էկրան տեղադրելու համար:

1

unnamed#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (Ֆինանսատնտեսական և սոցիալ-տնտեսական բնագավառ)
Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեի փաստացի եկամուտները պլանավորված  1537018.265 հազար դրամի դիմաց կազմել են 1533316.303 հազար դրամ: Եկամուտների կատարողականը կազմել է 99.76%: (Ներկայացված է առանց խմբագրման՝ ըստ համայնքապետարանի 2019 թվականի տարեկան հաշվետվության)

1

IMG 9994Գիրք նվիրելու օրվա առթիվ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոր հրատարակության գրքեր նվիրեց Սիսիանի գրադարանին: Համայնքապետարանի կրթության , մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը գրքերը հանձնեց գրադարանին՝ փոխանցելով նաև համայնքի ղեկավարի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

1