Main content

Նյութեր այլ աղբյուրներից

956911Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը թևակոխում է բարձր լարման շրջափուլ։ Ընտրարշավի մեկնարկից ավելի քան մեկ շաբաթ անց արդեն հնարավոր է արձանագրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի որդեգրած մարտավարությունը, հիմնական թիրախները և քարոզարշավի անցկացման մեթոդիկան։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ նախորդ համապետական ընտրությունների հետ համեմատած ներկայումս ընթացող նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնում մի շարք կարևոր առանձնահատկություններով։

defaultԱշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովել բարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին: Յունիբանկը, հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ: 

955553ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

955861ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն անցկացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանընշեց, որ եթե մինչև հիմա ավարտական քննություններն աշակերտները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա այս անգամ «Հայոց լեզու» առարկայի քննությունը պետք է հանձնեն արդեն կենտրոնացված:

955548Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:

12Սիսիանի համայնքապետարանում ս/թ նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ին տեղի է ունենալու հանրային բաց լսումներ 2019 թվականի համայնքային բյուջեի որոշման նախագծի վերաբերյալ:

IMG 9844Նոյեմբերի 9-ին Սիսիանի համայնքապետարանում կայացավ համայնքային ծառայողների երդման արարողություն: 

955774ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ գործած 14 խումբ արարքի համար, որոնցից 9-ով նախաքննության կատարումը վերապահված է ՀՀ քննչական կոմիտեին, իսկ 5-ը՝ Հատուկ քննչական ծառայությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված գրառման մեջ։
«Քրեորեն հետապնդելի են համարվում հետեւյալ արարքները.

58369Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝նվիրված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական եւ կազմակերպական հարցերին: Ներկա էին ընտրական գործընթացին մասնակցող անձինք՝ մարզի համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական  հանձնաժողովների նախագահները, ոստիկանության, անձնագրային բաժանմունքների, մարզիճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուները,մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:  

955771ՀՀ տարածքում, նոյեմբերի 25-ի ժամը 12:00-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

147660Նոյեմբերի 2-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: