Նյութեր այլ աղբյուրներից

Սեյրան Օհանյանը Սիսիանում այսօր հանդիպել է 4-րդ բանակային կորպուսի սպայական անձնակազմի հետ: Պաշտպանական գերատեսչություն ղեկավարը ամփոփել է 2014թ.-ը, խոսել ձեռքբերումների, հաջողությունների եւ բացթողումների մասին: Ըստ Սեյրան Օհանյանի անցած տարին  ԶՈՒ-ի համար լարված տարի էր, պայմանավորված սահմանային միջադեպերով, սակայն հայ դիրքապահն ու սպան, քաջ գիտակցելով իրենց առաքելությունը, կանխել են թշնամու ցանկացած ոտնձգություն:

Այսօր Սիսիանի Ազատություն հրապարակում Արցախյան ազատամարտի հրամանատար Վուրգ Ոսկանյանի արձանին ծաղիկներ խոնարհելուց, բուժզննում անցնելուց հետո Հայոց զինված ուժերի շարքերը համալրելու մեկնեցին առաջին նորակոչիկները: Սիսիանցին միշտ էլ պատվով ու պատասխանատվութամբ է ծառայել հայրենիքին: Նորակոչիկներն էլ խոստանում են աչալրջորեն ծառայել, որ չխաթարվի հայ մանկան խաղաղ մանկությունը, մշակի ու մանկավարժի ստեղծագործ աշխատանքը:

Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների 6-րդ շենքը շահագործման է հանձնվել  1975թ.-ին: Տարիներ անց սակայն 5 հարկանի, 4 մուտք և 44 բնակարան ունեցող շենքի պատերին ճաքեր հայտնվեցին: Սկզբում մարդիկ իրենց ուժերով վերացնում էին առաջացած ճաք ու ճեղքերը, բայց գնալով դրանք ավելի ու ավելի էին մեծանում: 2011թ.-ին ուսումնասիրությունից հետո մասնագիտական խումբը եզրակացրել է շենքի հետագա բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է  ուժեղացնել հիմքը:   Հունվարի 8-ի երկրաշարժից հետո մարդիկ նկատեցին, որ եղած ճաքերն ավելի են մեծացել, հայտնվել են նորերը: Վթարային են նաեւ շենքի բաց պատշգամբները:

Այս գիշեր  Սյունիքի մարզում տեղի է ունեցել  3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը  գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Քաջարանում  5 բալ, Կապանում և Սիսիանում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է Քաջարանում  4 բալ, Կապանում և Սիսիանում` 2-3 բալ ուժգնությամբ: Գիշերը սյունիքի մարզի բնակիչների մի մասը դրսում է անցկացրել, մասնագետները հավաստիացնում են, որ վտանգն արդեն անցել է:

Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը` Ստեփանավանը, 2015-ը կդիմավորի որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Խորհրդանշական բանալու հանձնման արարողությունը անցել է Սիսիանում, որտեղ 2014-ին երիտասարդների շրջանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդական մայրաքաղաք մրցույթն առաջին անգամ անցկացրեց 2013-ին՝ նպատակ ունենալով երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների մի մասը մայրաքաղաքից տեղափոխել մարզեր։ Էջմիածնի հետ պայքարում հաղթեց Սիսիանը՝ դառնալով Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաքը։ Երկրորդն արդեն Ստեփանավանն է:

Տարվա երիտասարդական մայրաքաղաքի բանալին հարավային Սիսիանից, տեղափոխվել է հյուսիսային Ստեփանավան։ Եթե 2014թ.-ի մրցույթին հայտ էին ներկայացրել Սիսիանը եւ Էջմիածինը, ապա 2015թ.-ի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսին արժանանալու համար հայտ են ներկայացրել Եղեգնաձորը, Ստեփանավանը, Չարենցավանը, Ծաղկաձորը, Քաջարանն եւ Կապանը:

Սերունդների խաչմերուկում այս անգամ հանդիպում էր նախատեսված Սիսիանի Սառնակունք գյուղում ծնված ՌԴ և ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Խաչատրյանի և նրա եղբոր  ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի հետ: Զաքար Խաչատրյանի ջանքերով Սիսիանում սկսել է գործել նկարչական դպրոց ու պատկերասրահ, ձևավորվել սիսիանցի նկարիչների մի ամբողջ սերունդ: Եղբայրները 2006թ.-ին Սիսիանի գտնվող  իրենց երկհարկանի առանձնատունը նվիրել են պետությանը, նորոգումից հետո նախատեսում է այն դարձնել եղբայրների անվան տուն-թանգարան:

Գյուղացին դեռ չի հասցրել հավաքել բերքը: Նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ 15 օր շուտ է ձյուն տեղացել: Սիսիանցիները մտահոգ են. վառելիքը չի բավականացի, այս տարի նաև պակաս է անասնակերը:

Ամեն տարի հոկտեմբերի 20-ը նշվում է Բռնակոթի օր: Տոնը առիթ է սեղաններ բացելու և անցնող դարձողին գյուղական ավանդական ուտեստներ հյուրասիրելու համար: Գյուղի օրը նաև ավանդույթները փոխանցելու խորհուրդ ունի: Անբարենպաստ եղանակը անգամ չի խանգարել, որ օրը իսկական տոնի վերածվի:

Պատմամշակութային արգելոց թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայության միջոցների հաշվին 10 օր ուսումնասիրել են Քարահունջի տարածքը։ Բացվել է 18 մետր տրամագիծ ունեցող մի հնավայր։ Հայտնաբերվել է կավե ամբողջական փոքրիկ անոթ, կավե իրերի կտորներ, նիզակի կամ տեգի երկաթե մնացորդներ։ Ցանկապատվում է նաև 2008թ․-ից արգելոցի կարգավիճակ ստացած Քարահունջի մոտ 50 հա տարածքը։ Ուսումնասիրությունը կշարունակեն նաև հաջորդ տարի, որին ամենայն հավանականությամբ կմիանան Լեհական հնագիտական ջոկատները։

Սիաիանի Վաղատին գյուղի մենատնտես Ժորա Համբարձումյանը նախատեսում է տարեկան մինչև 10,000 մանրաձուկ բաց թողնել Որոտան գետը: Երբեմնի ձկնառատ գետում ձկնատեսակները հետզհետե վերանում են. հարկավոր է ձեռք մեկնել բնությանը՝ ասում է նա: Ժորա Համբարձումյանի այս նախաձեռնությանը աջակցում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը: Նա լավատես է. գալու է ժամանակ, երբ Որոտանն էլի որոտալու է, ձկները՝ խայտալու: Տարիներ առաջ հենց նրա ջանքերով Որոտանի կիրճում պտղատու ծառեր տնկվեցին: «Թե՛ բնությանը, եւ թե՛ գետին պարտքը վերադարձնելու ժամանակը հասունացել է»,- ասում է:

 Մանրամասները՝ տեսանյութում: