Նյութեր այլ աղբյուրներից

Սիսիանի Վաղատին գյուղի բնակիչ Տիգրան Մանուչարյանի այգու խնձորենիները տարվա այս ժամանակահատվածում ծաղկել են: Դա կարող է լինել ագրոտեխնիկական միջոցառումների՝ էտի, ջրելու, սնուցման ժամկետների խախտման պատճառով՝ ասում են մասնագետները: Հիմա գյուղացիները չեն հավատում, թե ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ:

Սյունիքի մարզում այս գյուղատնտեսական տարին անբարենպաստ էր: Վաղ գարնանը տեղացած ձյունն ու ջերմաստիճանի նվազումը դարձան ծաղկած ծառերի ցրտահարման պատճառ: Այնուհետեւ ժամանակ առ ժամանակ տեղացած կարկուտը վնասեց մարզի պտղատու այգիներն ու բանջարաբոստանային կուլտուրաները:

Երեկ երեկոյան տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Սյունիքի Ախլաթյան եւ Շիկահող գյուղերին: Սելավաջուրը  լցվել է անասնագոմեր, նկուղներ ու տներ, ողողել այգիներ: Սիսիանի Ախլաթյան գյուղում մարդիկ հացահատիկի սակավ բերք են սպասում:

Նյութը դիտեք 10:51 րոպեից:

 

Անցնող շաբաթավերջին հայկական լրատվամիջոցները ահազագեցին՝ հերթական անգամ թեժ է եղել երեկոն ու գիշերը Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում։ Մի քանի ժամ շարունակ անդադար գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չորաթան, Բարեկամավան գյուղերը։ Ու մինչ այս մասին զանազան մեկնաբանություններ են հնչեցնում տարբեր գերատեսչության ներկայացուցիչներ, մեկ այլ լուր եւս տարածվեց՝ Հայաստանի պետական սահմանի հարավ-արեւմտյան ուղղությամբ մեր բանակը բարելավվել է դիրքերը, մարտական նոր հենակետեր տեղադրել: Այժմ արդեն մեր տղաները կարողանում են վերահսկել Նախիջեւանի՝ մեզ սահմանակից ամբողջ հատվածը՝ թե՛ ռազմական, թե՛ գյուղաբնակ շրջաններում։ Իհարկե, զինված ուժերում նման բազում գործողույթուններ են իրականացվում, որի մասին չի խոսվում։ Սակայն այս մեկը հնարավորություն ունենք հանրությանը ներկայացնելու։ Բացառիկ նկարահանումներ այդ գործողության մասին։

Մանրամասները` տեսանյութում


 

Սիսիանի շրջանի Շենաթաղ գյուղում նշել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից, երկարամյա մանկավարժ, ակտիվ հասարակական գործունեություն ծավալած Գալուստ Գալստյանի 100 - ամյակը: Պապն ունի երկարակեցության իր բանալին` ֆիզիկական աշխատանք, ռեժիմով սնունդ և չծխել: Կարևոր է, որ մարդ իր կյանքը ապրած լինի հաշտ ու խաղաղ, շրջապատված ընտանիքի ջերմությամբ` համոզվել է մեկ դար ապրած պապը: Իրեն շնորհավորելու եկած բոլորին ճանաչում է և բարեմաղթում հասնել իր տարիքին:

Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության 2014թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում կմեկնարկի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը:
 
Նիստի աշխատանքներին, բացի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի անդամներից, կմասնակցեն նաեւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամներ, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ: 

Ժողովուրդը իմաստուն է, և նրա բերանից դուրս եկած ցանկացած խոսք դարերի մեջ դառնում է մարգարեություն: Ժողովուրդն ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է միշտ ծեծում: Այս պարագայում ևս դա միլիոն տոկոսանոց ճշմարտություն է: Հունիսի 7-ին՝ ժամը 21.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.00-ից մինչև 21.20-ը տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Ակների գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը (3 կմ) և ցանքատարածքներ (մոտ 200 հա): Խեղճ գյուղացիներ, իբր ամենօրյա հացի խնդիրը քիչ էր, գազի ու հոսանքի թանկացումները մի կողմից ու մեկ էլ էս Անաստված կարկուտը:

Սիսիանում երեկ  քանդվել է Հերոս Բաբայանի ննջասենյակի առաստաղը: Բարեբախտաբար հաշմանդամ կինը կողքի սենյակում է եղել: Տարեց ամուսինները միայնակ են ապրում, ժառանգներ չունեն: Թոշակով ապրող մարդիկ սեփական ուժերով առաստաղը նորոգելու հնարավորություն չունեն: Առաստաղից բացի փտում է նաև տան հատակը: Անօգնական տարեցները ակնկալում են բարեգութ մարդկանց աջակցությունը:

 

Անկախության տարեդարձը Սիսիանում տոնեցին Ազատամարտի հրապարակում՝ Արցախյան հրամանատար Վուրգ Ոսկանյանի արձանի մոտ: Եղանակը հայոց ճակատագրի նման իր քմահաճությունները ցույց տվեց՝ անձրեւ, կարկուտ:

Հաղորդավարը հայտարարեց, որ եղանակի պատճառով միջոցառումն ընդհատվում է, սակայն հանդիսատեսն ընդդիմացավ. Հայոց անկախության տոնը ոչ մի պատճառով չպետք է ընդհատվի:

Մանրամասները` տեսանյութում:

 

Ապրիլ- 24-յան հիշատակի արարողություններին նախորդում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ավանդական ջահերով երթը: Այն անցկացվել է ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի եւ աշխարհի տարբեր քաղաքներում:
 
Հնչող պահանջն` ուղղված աշխարհին, նույնն է` ճանաչել եւ դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Պաստառներով, դատապարտման կոչերով ու մեծ ոճիրը ճանաչած երկրներին ուղղված շնորհակալական խոսքով երթեր են անցկացվել նաեւ Ջավախքում, Թբիլիսիում։ 

«Մի հուշարձանի պատմություն». այսպես կարելի է վերնագրել պատմությունը, որը Բռնակոթի տարեցները պատմել են Սյունիքի մեր գործընկերներին: Պատմությունն այս հիշողություն է՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կառուցելու մասին:

Տարիներ շարունակ, երբ Կոմկուսը, մեղմ ասած, չէր քաջալերում 1915 թվականի Եղեռնի հիշատակումը, մարդիկ իրենց հնարամտության շնորհիվ էին կարողանում գտնել 1.5 միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչելու եղանակները: Արդյունքում, գաղտնի կառուցված հուշարձանների ու կոթողների մասին պատմությունները բազմաթիվ են:

Մանրամասները՝ տեսանյութում

 
 

 

Համո Սահյանի 100-րդ տարեդարձի առիթով գրական-հոբելյանական միջոցառում է անցկացվել նրա հայրենի Սյունիքում։ 

«Իրիկնահաց». այս խորագիրն էր կրում Սիսիանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը՝՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան մեկդարյա հոբելյանին: 

Հրապարակախոս Հովհաննես Պապիկյանն իր նվերը մատուցեց ներկաներին: Նրա հեղինակած «Ինձ կհիշեն» վավերագրական ֆիլմն առաջին հանդիսատեսն ունեցավ բանաստեղծի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում: 
 
Մանրամասները` տեսանյութում: