Նյութեր այլ աղբյուրներից

 

 Փետրվարի առաջին օրերը սիսիանցի զոհված ազատամարտիկ Վարդան Խաչատրյանի հիշատակի խնկարմկան օրերն են: Պանթոնում իր հանգիստն առնող ազատամարտիկի շիրմաքարն այդ օրն էլ թարմ ծաղիկներով է ծածկվում:

Վարդանն ընտանիքի միակ զավակն էր: Երազում էր զույգ որդիներ ունենալ, շատ երեխաներ…Ամուսնանալ այդպես էլ չհասցրեց: Երկու քույրերի երեխաներին պատգամեց պահել ծնողներին, իսկ ինքն առանց վարանելու մարտի դաշտ մեկնեց:

Վարդան Խաչատրյանը Արցախի ազատագրության պայքարում կատարած ծառայության համար հետմահու պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն», Արիության մեդալներով եւ «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունիքի մարզ է այցելել տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:  Սիսիանում նա եղել է Գորայք, Ծղուկ եւ Սառնակունք գյուղերում, այցելել կաթի վերամշակման ձեռնարկություն, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կենտրոն: Արմեն Գեւորգյանը այցելել է նաեւ Գորիս ու Կապան, որտեղ ներկայացվել է մարզպետարանի տարեկան հաշվետվությունը: