Main content

forumՀՀ տարածքայն կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է «Իմ քայլը հանուն ... մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովների անցկացումը,

որի նպատակն է մարզերի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում եւ (կամ) արտերկրում գործունեություն ծավալող գործարարներին:
Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:
Այս նախաձեռնության շրջանակներում 2019թ. մայիսի 25-ին Սյունիքի մարզում՝ Տաթեւում, կանցկացվեն «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի ֆորում եւ տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես, որին կարող են մասնակցել մարզի բոլոր տարածաշրջաններից գործարարներ (գործող եւ սկսնակ), հասարակական կառույցներ, այլ կազմակերպություններ։
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ջանքերով, որի համար Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել:

Բոլոր նրանք, ովքեր ունեն Սյունիքի մարզում իրականացվելիք ծրագրերի ներդրումային առաջարկներ, կարող են ստորեւ ներկայացվող ձեւաչափով դրանք ուղարկել Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլ. հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 94 34 68 34 հեռախոսահամարով:

Ներդրումային ծրագիր-առաջարկ

___________________________________________
(Ներդրումային ծրագրի անվանումը)

Ամփոփ նկարագիր
Ամփոփ նկարագրել ներդրումային ծրագիր-առաջարկը, մասնավորապես՝ ներդրման ոլորտը, արտադրվող ապրանքը կամ տրամադրվող ծառայությունը, հիմնական սպառման շուկաները, ներդրման տեսակը (նոր ձեռնարկություն, գործող ձեռնարկության ընդլայնում, գործող ձեռնարկության վերապրոֆիլավորում), ներդրման համար նախատեսվող /նախընտրելի/ տարածաշրջանը. մարզը, համայնքը: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը, այդ թվում մասնավոր ներդրողի, այլ ներդրողների (եթե կան) ներդրումը և ակնկալվող աջակցությունը:
Ծավալը՝ առավելագույնը մեկ էջ

1. Ներդրման նկարագրություն
1.1. Ներդրման գումարը
• Պահանջվող ամբողջ գումարը,
• Այլ ներդրողներ

1.2. Նկարագրել ներդրման տեսակը՝
• Նոր ձեռնարկություն,
• Գործող ձեռնարկության ընդլայնում կամ աշխատանքների վերսկսում,
• Գործող ձեռնարկության վերապրոֆիլավորում :
Նոր նախաձեռնվող ձեռնարկության /start up/ դեպքում նշել՝
• Անվանումը,
• Գտնվելու նախատեսված վայրը,
• Սեփականատեր (սեփականատերեր),
• Կազմակերպա-իրավական տեսակը,
• Տեղեկություններ ձեռնարկության տնօրենի վերաբերյալ՝ կոնտակտային տվյալներ,
• Աշխատողների նախատեսվող թվաքանակ,
• Ձեռնարկության նախագծային հզորություն:
Գործող ձեռնարկության ընդլայնման կամ վերսկսման դեպքում նշել՝
• Ձեռնարկության անվանումը,
• Գտնվելու վայրը, եթե նոր արտադրական հզորոթյուններ են կառուցվելու՝ դրանց գտնվելու վայրը, 
• Ձեռնարկության ընդհանուր նկարագրությունը, ներկայումս կամ նախկինում իրականացվող գործունեության տեսակները,
• Սեփականատեր (սեփականատերեր), 
• Կազմակերպա-իրավական տեսակը,
• Տեղեկություններ ձեռնարկության տնօրենի վերաբերյալ՝ կոնտակտային տվյալներ, 
• Աշխատողների թվաքանակը նախքան ներդրումը և ներդրումից հետո (ձեռնարկության վերաբացման դեպքում՝ նախքան փակվելը)
• Ընդլայնման տեսակը (նոր արտադրատեսակ/ծառայություն, թե՞ գոյություն ունեցող ապրանքային շարքի ընդլայնում),
• Տեղեկատվություն ձեռնարկության ֆինանսական բեռի (վարկեր, փոխառություններ) և ակտիվների ծանրաբեռնվածության վերաբերյալ:
Ձեռնարկության վերապրոֆիլավորման դեպքում նշել՝
• Ձեռնարկության անվանումը,
• Գտնվելու վայրը, եթե նոր արտադրական հզորոթյուններ են կառուցվելու՝ դրանց գտնվելու վայրը ,
• Ձեռնարկության ընդհանուր նկարագրությունը,
• Սեփականատեր (սեփականատերեր), 
• Կազմակերպա-իրավական տեսակը,
• Տեղեկություններ ձեռնարկության տնօրենի վերաբերյալ՝ կոնտակտային տվյալներ,
• Աշխատողների թվաքանակը,
• Տեղեկատվություն ձեռնարկության ֆինանսական բեռի (վարկեր, փոխառություններ) և ակտիվների ծանրաբեռնվածության վերաբերյալ:

1.3. Ապրանքի կամ ծառայության նկարագրություն

2. Շուկայի ուսումնասիրություն
2.1. Ապրանքի/ծառայության շուկայի նկարագրություն
2.2. Հիմնական սպառման շուկաների նկարագրություն
2.3. Հիմնական մրցակիցների նկարագրություն
2.4. Պահանջարկի դինամիկան հիմնական սպառման շուկաներում

3. Ձեռնարկության մարքեթինգային քաղաքականությունը
3.1. Գովազդային և առաջմղման քաղաքականություն
3.2. Տարածման ուղիները
3.3. Գնային քաղաքականություն

4. Վաճառքի կանխատեսում
4.1. Վաճառքի ծավալներն արտահայտված ֆիզիկական և դրամական միավորներով, 5 տարվա կտրվածքով:

5. Ֆինանսական հաշվարկներ
5.1. Ինքնարժեքի հաշվարկ,
5.2. Ակնկալվող շահույթի կամ շրջանառության հաշվարկ 5 տարվա կտրվածքով,
5.4. Ներդրումների հետգնման ժամկետ

6. Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցությունը
• Ձեռնարկության կամ ծառայության մատուցման ազդեցությունը մարզի կամ համայնքի սոցիալ տնտեսական իրավիճակի վրա,
• Նոր ստեղծված աշխատատեղերի քանակը

7. Պետությունից կամ այլ ներդրողից ակնկալվող օժանդակություն և պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցություն
Այս բաժնում անհրաժեշտ է հստակեցնել ակնկալվող օժանդակության ձևը .
• Ներդրումների ներգրավում` տոկոսային հարաբերակցությամբ
• Պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցություն
• Ենթակառուցվածքների կառուցում, բարեկարգում,
• Խորհրդատվության և/կամ տեղեկատվական աջակցություն,
• Հարկային արտոնություններ,
• Վարկավորում,
• Բաժնեմասային ներդրում ներառյալ վենչուրային ներդրում,
• Երկարաժամկետ լիզինգ, 
• Այլ:

Աղբյուրը՝ «ԻՄ ՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ» ԲԻԶՆԵՍ-ՖՈՐՈՒՄ ֆեյսբուքյան էջ

Add comment


1