Main content

59592282 835522770161576 2916833365841674240 nԱպրիլի 30-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների եւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ. այն վարում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: 


Մինչ խորհրդակցության օրակարգին անցնելը, մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին եւ հատկապես Կապանի համայնքապետարանին՝ ՀՀ-ում առաջին անգամ նշված «Քաղաքացու օր» տոնակատարությունը պատշաճորեն եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար: 
Հանդիպմանը խոսվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի եւ առկա խնդիրների, մասնավորեպես գարնանացան մշակաբույսերի սերմացուների մատակարարման ընթացքի, ՋՕԸ-երի կողմից ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին: 
Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Դավթյանն ու համայնքների ղեկավարները ներկայացրեցին տեղական հարկերի եւ տուրքերի հավաքման ու ապառքների մարման պատկերը: 
59320226 835522740161579 4353498560554074112 nՕրակարգում էին նաեւ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի, դպրոցներում 2018-2019 ուստարվա հետ կապված անելիքների եւ ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքների, նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմակայունության վիճակի ու խնդիրների մասին հարցերը: 
Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի կազմակերպման ժամանակ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործառույթների եւ առկա խնդիրների վերաբերյալ զեկուցեց մարզպետի խորհրդական Գ.Թադեւոսյանը: 
Քննարկվեցին նաեւ ԱԳԼՃԿ-ների տարածքների եւ սանհանգույցների պատշաճ տեսքի բերման ուղղությամբ իրականացված աշխատանքները, «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային ֆորումի նախապատրաստման գործընթացը եւ քաղաքային զբոսայգիներում ու հուշարձաններին հարակից տարածքներում հողօգտագործման վիճակը, առկա խնդիրները: 
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Add comment


1