Main content

78156729 178777386510193 5109227369437069312 nՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ  «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:


Դասընթացը կկազմակերպվի Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (098)19-67-07, (077)33-76-90, (099)33-76-90):
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
  • 3×4 չափի երկու լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
  • անձնագրի պատճենը,
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 (ութսուն հազար) դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը և սուրճի ընդմիջումները: Կկազմակերպվի նաև Էլեկտրոնային թեստավորում:
Դասընթացը կիրականացվի մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը կներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):
Պարտադիր դասընթացները կներառեն հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (95 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.

  • Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
  • Իրավունքի հիմունքներ,
  • Գնումների գործընթացի կազմակերպում,
  • Կիրառական հաշվապահություն,
  • Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:

Կամընտրական դասընթացներից առաջարկվող մոդուլներ.

  • Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
  • Օտար լեզու հատուկ նպատակներով։
  • Դասընթացը կվարեն Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:
  • Դիմումներն ընդունվում են 2019 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (098)19-67-07, (099)33-76-90, (077)33-76-90) ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն: Դասընթացը կկազմակերպվի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ՝ 6-օրյա շաբաթական ծանրաբեռնվածությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90

Կայք՝ www.gorsu.am

E-mail` Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Fb` ԳՊՀ Վերապատրաստումներ / Training Courses

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ-ԴԱՍԸՆԹԱՑ

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ

Add comment


1