Main content

IMG 3319Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի և տոնական միամսյակի մեկնարկի կապակցությամբ:

Զուր չէ , որ այս տոնը նշվում է հենց գարնանը: Դուք եք բնության զարթոնքն ու կյանքի ակունքը: Դուք  եք մեր օջախների հենասյունը, ազգային արժեքների պահպանողն ու շարունակողը:  Այսօր բոլոր բնագավառներում, հասարակական և սոցիալական ոլորտներում հաճելիորեն զգացվում է կանացի ստեղծագործ միտքն ու ինքնատիպ ձեռագիրը: Ցավոք, մեր երկրում, այդ թվում  նաև Սիսիանի համայնքում, կանանց զբաղվածության հարցը մնում է առաջնային խնդիր, որի լուծումը պետք է դառնա մեր պետության ռազմավարական կարևորագույն ծրագրերից մեկը:
Հայ կինը ի զորու է նվիրվածությամբ ու լռելյայն հաղթահարել բոլոր դժվարությունները՝ հանուն ընտանեկան ջերմության  ու կայունության,  հանուն զավակի բարօրության:
Սիրելի՛ կանայք, ևս մեկ անգամ շնորհավորելով գարնանային տոների կապակցությամբ, մաղթում եմ մշտապես լինել գնահատված, շրջապատված սիրելի ու հարազատ մարդկանցով, ովքեր ձեզ կպարգևեն ժպիտ ու կանացի երջանկություն:  
Շնորհավոր մարտի 8, շնորհավոր տոնական միամսյակ:

Add comment


1