Այս գիշեր  Սյունիքի մարզում տեղի է ունեցել  3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը  գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Քաջարանում  5 բալ, Կապանում և Սիսիանում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է Քաջարանում  4 բալ, Կապանում և Սիսիանում` 2-3 բալ ուժգնությամբ: Գիշերը սյունիքի մարզի բնակիչների մի մասը դրսում է անցկացրել, մասնագետները հավաստիացնում են, որ վտանգն արդեն անցել է: