Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների 6-րդ շենքը շահագործման է հանձնվել  1975թ.-ին: Տարիներ անց սակայն 5 հարկանի, 4 մուտք և 44 բնակարան ունեցող շենքի պատերին ճաքեր հայտնվեցին: Սկզբում մարդիկ իրենց ուժերով վերացնում էին առաջացած ճաք ու ճեղքերը, բայց գնալով դրանք ավելի ու ավելի էին մեծանում: 2011թ.-ին ուսումնասիրությունից հետո մասնագիտական խումբը եզրակացրել է շենքի հետագա բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է  ուժեղացնել հիմքը:   Հունվարի 8-ի երկրաշարժից հետո մարդիկ նկատեցին, որ եղած ճաքերն ավելի են մեծացել, հայտնվել են նորերը: Վթարային են նաեւ շենքի բաց պատշգամբները: