Բաքվի ջարդերից հետո մի քանի տասնյակ ընտանիք բնակություն է հաստատել  Սիսիանի Տորունիք գյուղում: Իսայանները, որ հրաշքով փախան թուրք խուժանի ձեռքից, Բաքվում կատարված վայրագությունների մասին մոռանալ չեն կարող: Թալանում, այրում, սպանում էին հայ լինելու համար: Մարդիկ սեփական տանը հայտնվել էին փակուղում ու միայնակ իրենց վախի ու սարսափի հետ: Իսկ փողոցներում հակահայկական կոչեր էին հնչում: