Վազգեն Սարգսյանը Արցախյան ազատամարտի տարիներին Սիսական ջոկատին անվանում էր "շտապօգնություն": Որտեղ որ վիճակը լարված էր, սիսիանցիներն այնտեղ էին: Քաղաքի  1-ին դպրոցում կազմակերպված միջացառումը նվիրված էր այդ դպրոցի երկարամյա մանկավարժ ու Արցախյան հերոս հրամանատար Վուրգ Ոսկանյանի հիշատակին, որն  իր 11 քաջերի հետ նահատակվեց Քաշաթաղի շրջանի Կորչու գյուղի մատույցներում: 1994թ.-ի հունվարի 26-ին ադրբեջանական բանակը մեծածավալ հարձակում իրականացրեց Սիսիանի ջոկատի ուղղությամբ: Անհավասար մարտն այս անգամ ևս ավարտվեց սիսիանցիների հաղթանակով: