Տեղական իշխանության ներկայացուցիչներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ այսօր քայլերն ուղղել են դեպի Սիսական գունդ, ուր ևս նշել են հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Աղոթք, միասին ու զգոն լինելու հորդորներ: Զինվորն էլ, ով մեկ անգամ արդեն եղել է առաջին գծում, գիտակցում է՝  ՙՀայրենիքը սկսում է սահմանից՚ խոսքերի ուժը: Օրվա առիթով պարգևներ, հարգանքի տուրք Արցախում նախատակված տղաների շիրիմներին և տոնական միջոցառում: