700 տարի առաջ հունվարի 29-ին Սյունիքի Որոտանի գավառի Վաղադին գյուղում է ծնվել միջնադարյան հայ խոշորագույն փիլիսոփա, աստվածաբան, ուսուցչապետ և եկեղեցական քաղաքական գործիչ Հովհան Որոտնեցին: Գլաձորի համալսարանում ուսում ստանալուց հետո, նրա նախաձեռնությամբ և ջանքերով հիմնադրվեց Տաթևի համալսարանը:  Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ: Մարդը մարմնի և հոգու միասնություն է: Այսօր Որոտնավանքում պատարագ է մատուցվել և մատաղ բաժանվել: