Սիսիանի նորակոչիկները երդվել են Արցախյան ազատամարտի պանթեոնում: Ամենաերկար ճանապարհն անգամ կարճ է թվում երբ գիտակցում ես, որ զինվորի ես այցի գնում, ասում են ծնողները: Համերաշխություն, զգոնություն, հանդուժողականություն միմյանց նկատմամբ եւ ծառայությունը հարթ ու առանց ցնցումների կանցնի, հորդորում են հրամանատարները: