Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում հիշում են այստեղից հեռանալիս Անդրանիկ զորավարն ասել է. «Թե նեղվեք, ձեն կտաք, ղշի թեւթով էլ լինի, կհասնեմ օգնության»: Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը նշվել է հերոսական Անգեղակոթ գյուղում, որտեղ 1918թ.-ի օգոստոսից մինչեւ 1919թ.-ի մարտը մեծաթիվ գաղթականներով ու զորքով մնացել է զորավարը: