Մարտի 15-ին Սյունիքի մարզի գյուղական չորս` Սիսիանի շրջանի Լոր, Գորիսի շրջանի Որոտան, Շուռնուխ եւ Կապանի Կաղնուտ համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի ընտրություններ: Բոլոր համայնքներում էլ քվեաթերթիկում մեկ՝ գործող համայնքապետի անունն էր: Սիսիանի Լոր գյուղում ընտրողների ցուցակային թիվը 253 է: Ընտրությանը մասնակցած 162 լորեցիներից գործող գյուղապետ Դավիթ Առուստամյանի օգտին քվեարկել է 148-ը:

Գորիսի Որոտան գյուղում ընտրելու իրավունք ունի 190 մարդ, նրանցից քվեարկությանը մասնակցել է 108-ը: Միակ թեկնածու գործող գյուղապետ Սուրեն Օհանջանյանը ստացել է 98 քվե:

 

110 ընտրող ունեցող Գորիսի Շուռնուխ գյուղում ընտրությանը մասնակցել է 55 մարդ: 47 շուռնուխցի քվեարկել է Հակոբ Արշակյանի օգտին: Երեկ Գորիսի Շուռնուխ, Կապանի Նոր Աստղաբերդ եւ Սիսիանի շրջանի Որոտան գյուղական համայնքներում կայացել են ավագանու ընտրություններ:

Արմեն Հովակիմյան, Սիսիան