Լեռնային գյուղ է Սիսիանի շրջանի Բնունիսը: 50 տնտեսություն եւ 200 բնակիչ կա այստեղ: Բնունսցիների հիմանական զբաղմունքը անասնապահությունն է: Վերջին տարիներին մարդիկ ավելացրել են հատկապես կթու կովերի գլխաքանակը՝ հասցնելով 200-ի: Այս տարվա ապրիլից մթերվող կաթի գինը 160 դրամից իջել է 140-ի՝ առաջացնելով գյուղացիների դժգոհությունը: