Main content

67374407 1347811425383547 7989990126753153024 nՀուլիսի 24-ին, <Ուրախ ամառ-2019> ծրագրի շրջանակներում, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կայացավ սիսիանցի երիտասարդ նկարչուհի Ժաննա Հովակիմյանի աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսը:

67535565 1347811265383563 4283455327652806656 nԺաննան 19 տարեկան է, սովորել է Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցում, որտեղ ստացած գիտելիքներն այժմ փորձում է խորացնել հագուստի մոդելավորման նուրբ արվեստում: Երևանի <Հայբուսակ> համալսարանի Ռոսլինի անվան դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետի հագուստի մոդելավորում բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Ժաննայի աշխատանքներն արտահայտում են նրա ազատ մտածողությունն ու հարուստ ներաշխարհը:67823326 1347813362050020 7697980205150765056 n Հագուստների ինքնատիպ մոդելներ, գեղանկարներ, անթերի դիմանկարներ, բազմաժանր էր ցուցադրության ներկայացված աշխատանքները: Հագուստների մոդելների ստեղծման համար Ժաննայի ներշնչանքի աղբյուրը բնությունն ու իրեն շրջապատող առարկաներն են, նկարներից պարզ է՝ նրան հոգեհարազատ են ընդգծված եզրերով հագուստները:67312505 1347812045383485 6100402226742689792 n Նկարչուհու գեղանկարները հարուստ են խիտ գույներով, գերակշռում են կանաչն ու կարմիրը: Իսկ դիմանկարներում վառ արտահայտված են խոսուն աչքերն ու ավելի քան խոսուն հայացքը:

Ցուցահանդեսի կայացման համար Ժաննան շնորհակալություն հայտնեց Սիսիանի համայնքապետարանին՝ երիտասարդների կողքին լինելու, նրանց գնահատելու և աջակցելու համար: Չմոռացավ շնորհակալություն հայտնել նաև գեղարվեստի դպրոցի իր ուսուցիչներին, ցուցահանդեսի կազմակերպիչներին և ներկաներին:67565480 1347812972050059 769995156936982528 n Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը ի պատասխան Ժաննայի խոսքի ասաց, որ Սիսիանի համայնքի տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու նրանց կողքին գտնվելը համայնքապետարանի և անձամբ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գործունեության կարևորագույն խնդիներից են: Ցուցահանդեսին ելույթ ունեցավ նաև <Որոտնա> ազգային երգ ու պարի խումբը, որը ևս իր առաջին քայլերը կատարում է համայնքապետարանի աջակցությամբ և <Ուրախ ամառ-2019> ծրագրի շրջանակներում:67565133 1347811682050188 465873543523991552 n Ժաննայի համար օրն իսկապես անմոռանալի էր, նրա կողքին էին ընտանիքը, հարազատները, ուսուցիչներն ու արվեստասեր մարդիկ, ովքեր տարիներ հետո գուցե հպարտանան, որ ներկա են գտնվել իրենց համաքաղաքացի տաղանդաշատ մոդելավորող-նկարչուհի Ժաննա Հովակիմյանի առաջին ցուցահանդեսին:67683443 1347812192050137 4807377995587125248 n

Add comment


1