1941.-ի հունիսի 22-ին պատմություն առարկայից քննությունը բարեհաջող հանձնելուց եւ տուն հասնելուց հետո Սիսիանի Շաղատ գյուղի բնակիչ Գարեգին Հովհաննիսյանը լսեց Հայրենական մեծ պատերազմի մասին լուրը: 1941թ.-ի նոյեմբերի 10-ին Գարեգին պապը սիսիանցի 11 տղաների հետ, որից 3 շաղատեցիներ էին բանակ զորակոչվեց: Կոչումով սերժանտ Գարեգին պապը նախ ցամաքային ուժերում է ծառայել, այնուհետեւ եղել ականանետի հրաձիգ: Հպարտանում է. «Մեծ թվով գերմանացիների եմ ոչնչացրել, տակ եմ խփել»:   Պատերազմի ավարտի մասին իմացավ երբ արդեն Ստալինգրադի մատույցներում էր: Տուն եկավ ամուսնացավ իր սիրած աղջկա հետ ու աշխատանքի անցավ նախ Գորայքի դպրոցում, հետո որպես հաշվապահ՝ կոլխոզում:

7 երեխաների հայրը, 15 թոռների եւ 18 ծոռների պապիկը  պատերազմական գործողությունների մասին երկար խոսել չի սիրում, կռվի մեջ լավ բան չկա ասում է: Շատ ժամանակ երկար ձգվող մարտերի պատճառով հաց չեն հասցրել ուտել, արձրեւի, ձյան տան են մնացել: 

Գարեգին պապին տնեցիներից զատ շնորհավորում է Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը եւ կլորիկ գումար փոխանցում 94-ամյա պապին:

Միայն Գորայքից 477 մարդ է մասնակցել  պատերազմին, 175-ը զոհվել են: 

Մանրամասները՝ ԿԵՆՏՐՈՆ TV-ի տեսանյութում: