Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում է ծնվել Հոկտեն Մնացականյանը, այնուհետեւ ընտանիքով Սառնակունք գյուղ են տեղափոխվել: 1942թ.-ի սեպտեմբերի 7-ին 18-ամյա Հոկտենին բանակ զորակոչեցին եւ մինչեւ Նախիջեւան ոտքով տարան: Ստալինյան ռայոնի զինկոմիսարիատից՝ Բաքու, այնտեղից էլ նավով Կրասնոդար տարան: Ծառայել է Մուրմանսկում, կռվել առաջին եւ երրորդ Ուկրաինական, Որոնեժի բանակների շարքերում: «Պատերազմին ինչ լավ՝ սոված-ծարավ: Կրակում էին կկպներ, կկպներ, չէր կպնի, չէր կպնի»,-ասում է 90-ամյա պապը: Վիրավորվել է երկու անգամ ստամոքսից եւ թոքերից: Նա հոսպիտալում էր երբ լսեց պատերազմի ավարտի մասին լուրը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մեկ ամիս հոսպիտալում բուժում ստանալուց հետո հայրենի Սառնակունք վերադարձավ եւ աշխատանքի անցավ դպրոցում: 

Սառնակունք գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 162 մարդ, 62-ը զոհվել են:

Մանրամասները՝ Հ2-ի տեսանյութում: