Մարտի 8-ին կանանց լուսաբացը հաճելի գույներով, փուչիկներով, գարնանային ծաղիկների բույրով ու ժպիտներով էին փորձում լցնել Սիսիանի երիտասարդական ակումբի անդամները` տեղի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Հայ կինը արժանի է գնահատանքի ու սիրո` համոզված է երիտասարդ հրամանատարը: «Մեր ցանկությունն է, որ կանայք իրենց լավ զգան, ավելի գեղեցկանան»,-ասում է:

«Մենք ուզեցինք մեր կողմից հետաքրքիր ինչ-որ բան մտցնել Սիսիան քաղաքում: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ առավոտ շուտ արդեն տեսանք նրանց ժպիտը: Սա երևի ամենափոքր բանն է, որ կկարողանանք անել նրանց համար»,- ասում է Սիսիանի երիտասարդական ակումբի անդամ Արա Խաչատրյանը:

 Մեկական ծաղիկն ու շնորհավորական մեկ խոսքը բավական են, որ կինը կամ երիտասարդ աղջիկն իրենց շոյված զգան: Երիտասարդների կողմից ծաղիկներ ստացան շուրջ 100 կանայք և աղջիկներ:

Մանրամասները տես՝ « Սիսիանի կանանց ծաղկաշատ լուսաբացը » :