Main content

1538045161 3686Գիտության և բժշկության զարգացմանը զուգընթաց ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը, այս մասին ահազանգում են բժիշկներն ու փորձում ի վերջո գտնել մի կախարդական միջոց, որը կկարողանա հիմնովին պայքարել քաղցկեղ կոչվող չարիքի դեմ: Մարդկային կյանք փրկելը, քաղցկեղի ճիրաններում հայտնված հիվանդների ցավն ու տառապանքը փոքր-ինչ մեղմացնելը եղել են նաև ծնունդով սիսիանցի բիոնեյրոհոգեբան, բժշկական գիտությունների դոկտոր, ամերիկաբնակ պրոֆեսոր Արթուր Միքայելյանի մեծագույն երազանքը: Նա իր կյանքի գրեթե 22 տարին նվիրել է քաղցկեղի վերաբերյալ ուսումնասիրություններին, հիմնադրել հայտնի Medolife բժշկական ընկերությունը և երկար փնտրտուքներից հետո հայտնաբերել քաղցկեղի դեմ պայքարի ինքնատիպ դեղամիջոցը՝ Էսկոզինը՝ պատրաստված կապույտ կարիճի թույնից:

 

Կիրառվում է ավելի քան 10 երկրում

Էսկոզին դեղանյութը բնական արտադրանք է՝ պատրաստված կարիբյան կապույտ կարիճի թույնի շիճուկից: Դեղանյութի առաջին փորձարկումներն անցկացվել են Կուբայում, արտադրողն է Medolife ամերիկյան ընկերությունը, թողարկվում է Դոմինիկյան Հանրապետությունում և անցել է լաբորատոր ու կենդանիների վրա անցկացված բազմաթիվ հետազոտություններ: Հաջողությամբ կիրառվում է ավելի քան 10 երկրում՝ ԱՄՆ, Անգլիա, Դոմինիկյան Հանրապետություն, Վիետնամ, Կորեա, Չինաստան, կիրառվում է նաև Ռուսաստանում և այլ երկրներում: Դոմինիկյան Հանրապետությունում համաշխարհային պահանջարկի բավարարման համար ստեղծվել է կապույտ կարիճների արգելավայր, որը զբաղեցնում է 50 հազ.  քմ և ունի միլիոնավոր դոզաների արտադրման ներուժ: Մեկ կարիճից կարելի է ստանալ 5-7 կաթիլ թույն, 1լիտր թույնից ստացվում է 100 հազար սրվակ պատվաստանյութ:42059579 2359452507428305 6321761327895281664 n

Հիմնական հատկությունները

Դեղի վերաբերյալ մանրամասներին ծանոթացանք ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի Doctors.am կայքում տեղադրված հոդվածից. «Այս դեղանյութի շնորհիվ վերջին 15 տարում քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդ բազմաթիվ մարդիկ էապես կարողացել են կայունացնել առողջական վիճակը: Եթե շատ դեղամիջոցներ ունեն սահմանափակ  ազդեցություն, ապա Էսկոզինը ազդում է բոլոր տեսակի քաղցկեղային բջիջների վրա, կարելի է կիրառել բոլոր դեպքերում: Դեղամիջոցը, որպես դասական բուժման այլընտրանք, կիրառվում է հատկապես այն դեպքում, երբ ստանդարտ բուժումն արդյունավետ չէ: Էսկոզինը կարելի է համակցել քիմիաթերապիայի և բուժման այլ մեթոդների հետ` առավել զգալի արդյունք ստանալու նպատակով: Էսկոզինը, կիրառելով քիմիաթերապիային զուգահեռ, առաջացնում է սիներիզմ, այսինքն՝ նպաստում է քիմիաթերապիայի արդյունավետության բարձրացմանը», - նշում է պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը: Այսպիսով՝ դեղանյութը կարող է օգտագործվել ինչպես առանձին, այնպես էլ  քիմիաթերապիային կամ ճառագայթային թերապիային զուգակցող տարբերակով:
Դեղանյութը նաև առաջացնում է ուռուցքի ստաբիլիզացիա, կանխում արագ զարգացումը, ունի հակացավային ազդեցություն, նպաստում է հիվանդի ինքնազգացողության որոշակի բարելավմանը, չունի կողմնակի ազդեցություններ:

Դեղանյութը հասանելի է դարձել նաև Սյունիքում

Էսկոզին դեղանյութը առավել ճանաչելի և հասանելի դարձնելու, սոցիալապես խոցելի խմբերին անվճար տրամադրելու նպատակով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բացվել է «Միքաելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունը: 41920194 1008065196069724 8286398945270169600 nԸնկերության տնօրենը դեղանյութի հեղինակ Արթուր Միքայելյանի  եղբայրն է՝ Տիգրան Միքայելյանը: Նրա տեղեկացմամբ՝ կազմակերպությունը, համագործակցելով մարզի բժշկական կենտրոնների և համապատասխան մասնագետների հետ, արդեն սկսել է հիվանդների հաշվառման գործընթացը: Այս հարցում նրանց մեծապես օգնում է Սիսիանի ԲԿ ուռուցքաբան Նելլի Հարությունյանը՝ տրամադրելով համապատասխան  տեղեկատվություն: ««Միքաելյան բարեգործական» ընկերության հիմնական նպատակն է գործունեություն ծավալել Հայաստանի ամբողջ տարածքում և նաև Արցախում, իսկ թե ինչու սկսեցինք Սիսիանից, պատասխանը պարզ է՝ եղբորս հայրենասիրության և ծննդավայրի նկատմամբ մեծ սիրո շնորհիվ», - ասաց հկ-ի տնօրեն Տիգրան Միքայելյանը:

Հ.Գ. «Միքաելյան բարեգործական» կազմակերպությունը գործում է Սիսիանում՝ Խանջյան 3/14 հասցեում: Մանրամասների համար ցանկացողները կարող են զանգահարել 094-75-42-43 և 095-54-33-11 հեռախոսահամարներով: Տնօրեն՝ Տիգրան Միքայելյան, համակարգող՝ Սոնա Բաղդասարյան:

Անի Սիմոնյան
zangezur.tv

Comments   

0 #5 madgewk11 2018-10-08 18:34
Rejuvenated snare programme:
http://barbra.blogs.telrock.org
Quote
0 #4 twilaup69 2018-10-05 06:42
Stared fashionable project:
http://glamour.babes.bdsmsex.top
Quote
0 #3 monatk4 2018-10-04 16:34
My cool protrude:
http://sex.image.hd.adultnet.in
Quote
0 #2 joannany69 2018-10-03 20:12
My chill project:
http://cartoon.poorn.sexblog.pw
Quote
0 #1 evvy 2018-10-03 16:21
Hello! There is an important offer for you. http://bit.ly/2JW9g3T
Quote

Add comment