Main content

58369Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝նվիրված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական եւ կազմակերպական հարցերին: Ներկա էին ընտրական գործընթացին մասնակցող անձինք՝ մարզի համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական  հանձնաժողովների նախագահները, ոստիկանության, անձնագրային բաժանմունքների, մարզիճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուները,մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:  

58370

Մարզպետ Հունան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ընտրությունները պետք է անցնեն անթերի՝ բարձր մակարդակով, օրինականության սահմաններում եւ առանց  միջադեպերի ու խախտումների: Իսկ դա ապահովելու համար յուրաքանչյուրն իր պատասխանատվության սահմաններում պետք է անի ամեն հնարավորը:58371

Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն առավել  մանրամասնորեն լսարանին ներկայացրեց ընտրությունների ժամանակացույցը, ներկաների պատասխանատվության շրջանակն ու գործառույթները, պատասխանեց հարցերի: Քննարկվեց ձեւավորվող տեղամասերը անհրաժեշտ տեխնիկական եւ անխափան կապի միջոցներով  ապահովելու հարցը: Հունան Պողոսյանը հանձնարարեց ճանշիններին աշխատել, որ  ընտրության օրը տեղամասեր տանող ճանապարհներն  անցանելի լինեն:

Իրենց նկատողություններով, պարզաբանումներով հանդես եկան նաեւ մարզում գործող 2 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:  
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Comments   

0 #1 thiết kế thương hiệu 2018-11-14 05:59
Nice respond in return of this query with solid arguments and explaining all concerning that.
Quote

Add comment