Main content

12Սիսիանի համայնքապետարանում ս/թ նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ին տեղի է ունենալու հանրային բաց լսումներ 2019 թվականի համայնքային բյուջեի որոշման նախագծի վերաբերյալ:

Հանրային քննարկմանը հրավիրվում են մասնակցելու համայնքի բնակիչներ, շահագրգիռ անձինք և կազմակերպություններ, ավագանու անդամներ ու փորձագետներ:

Հանրային լսումների վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ կարող եք ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript կամ անձամբ, գրավոր այն ներկայացնելով աշխատակազմին:
2019թ.-ի բյուջեի որոշման նախագծին կարող եք հետևել sisian.am համայնքապետարանի պաշտոնական տեղեկատվական կայքում «ՏԻՄ- Ավագանու որոշումներ» և «Համայնքի բյուջե» բաժիններում:

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ

Add comment