Main content

defaultԱշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովել բարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին: Յունիբանկը, հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ: 



Օրերս Յունիբանկի աջակցությամբ դասարաններ բացվեցին ևս երկու սահմանամերձ գյուղերում` Խաչիկում և Շաղատում: Այսպիսով, այս տարի բանկի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի 7 դպրոցներում արդեն իսկ բացվել են համակարգչային դասարաններ կամ «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ: 

- Դասասենյակում տեղադրվել է տաս նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ և ինտերակտիվ գրատախտակ, - ասում է Խաչիկի դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյան: - Տեխնիկան ձեռք է բերվել Յունիբանկի կողմից: Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաև վերանորոգվել և կահավորվել է: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգևորությամբ են գիտելիքներ ստանում: 

Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատում աշակերտների առջև բացված հեռանկարները. 

- Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս սահմանամերձ գյուղերի երեխաներին ստանալ նույն գիտելիքները, ինչ և մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք ունիբանկին օգնության համար: Յունիբանկի շնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են: 

Դեկտեմբերին Յունիբանկը նախատեսում է ևս մեկ համակարգչային դասարան բացել: Այս անգամ` Սպիտակ քաղաքում: Արդեն հաջորդ ամիս աշակերտները կկարողանան մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր համակարգչային դասարան: 

Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ ծրագիր է, և  մենք կշարունակենք այն իրականացնել 2019 թվականին ևս», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: - Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, և մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին: Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալ կրթություն ապահովելու հարցում: 

Համակարգչային դասարանների բացմանը, արդեն ավանդույթի համաձայն, հաջորդեց կարճ վիկտորինան, որի հաղթող երկու դպրոցականներին Յունիբանկը նվիրեց անհատական ​ ​նոութբուքեր:
www.unibank.am

 

Comments   

0 #1 JamesMab 2018-11-26 21:28
кредиты аннуитетные: http://mir-credit24.ru
Quote

Add comment