Main content

 3Սիսիանի համայնքի ավագանին հունվարի 25-ին հայտարարություն է տարածել ի պատասխան ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ հունվարի 23-ին ֆեյսբուքյան անձնական էջում կատարած գրառման: Հայտարարությունում ասված է.


«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ հունվարի 23-ին ֆեյսբուքյան անձնական էջում կատարած գրառման, առ այն, որ Սիսիանում  իբրև բնակիչների պահանջով են ծառերը հատվում, հայտնում ենք, որ Սիսիանի ավագանին իրեն երբևիցե թույլ չի տա բնակիչների անունից որևէ «իբրև» գործողություն կատարել՝ չարաշահելով նրանց վստահությունը: Ստորև ներկայացնում ենք բնակիչների դիմումը: 2 1

Կատարված գրառումից հետո հատման գործընթացը կասեցվել է, ինչը անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում, նրանք հատումը վերսկսելու նոր դիմում են ներկայացրել համայնքապետարան: Դիմումը՝ ստորև: 1 1 1 2 1 3IMG 4339IMG 4340
Տեղեկացնենք նաև, որ խնդիրը նոր չի ծագել, տարիներ առաջ՝ 2016 թվականին, բնակիչները ևս դիմել էին համայնքապետարան՝ ծառերի հատման խնդրանքով: Ավագանու 25 հունվարի 2016 թվականի թիվ 07Ա որոշումով  հաստատվել է Խանջյան 1, 3, 5 և 7 շենքերի հարակից տարածքի ծառերի հատումը: Որոշումը ընդունվել է միաձայն, կողմ է քվեարկել նաև այն ժամանակ Սիսիան համայնքի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը: Որոշման պատճենը՝ ստորև»:
                                                                  Սիսիանի համայնքի ավագանու անդամներ: 5Screenshot 2019 01 24 00 14 43 393 cn.wps.moffice eng


Հ.Գ Ավագանու բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի- Ավագանու որոշումներ» բաժնում։

Ներկայացնում ենք նաև համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 27- ի 35 Ա որոշումը, համաձայն որի հաստատվել է էտման և հատման ենթակա ծառերի ցանկը։ 4 1 копия

 


Աղբյուրը՝ sisian.am

Add comment


1