Main content

50857119 1216787528485938 6815641970904399872 n- Հայրիկ, մարդը հոգի ու՞նի:
- Հա , բալաս:
- Բա՞ որտե՞ղ է այդ հոգին:

 

- Մարդու ներսում:
- Բա՞ այդ ո՞նց են հոգին հանում:
- Հոգին հնարավոր չէ հանել, հոգին միայն դուրս է գալիս:
- Բա՞ պապիկը ինչի է ասում <<հոգիս հանեցիր>>:
- Դե դու չարություն ես անում, պապն էլ ջղայնանում ու ասում է:
- Հայրիկ, բոլոր մարդիկ էլ հոգի ունե՞ն:
- Հա ունեն:
- Ի՞սկ կենդանիները:
- Կենդանիներն էլ:
- Ծառե՞րն էլ :
- Հա ծառերն էլ:
- Քարե՞րն էլ :
- Քարերն էլ :
- Հայրիկ այդ բոլորը մտածու՞մ են:
- Հա, մտածում են :
- Իրենք շնչու՞մ էլ են :
- Այո նաև շնչում են :
- Հայրիկ , իսկ ցավ զգու՞մ են :
- Հա բոլորն էլ ցավ զգում են :
- Հայրիկ իսկ մետաղնե՞րը:
- Մետաղներն էլ և հոգի ունեն, և ցավ են զգում , և մտածում են:
- Իսկ հոգիները չա՞ր են, թե բա՞րի:
- Հոգիները լինում են և չար, և բարի:
- Բա ո՞նց իմանանք, որ հոգիներն են բարի և որոնք չար:
- Այն հոգիներն որոնք բարի գործ են կատարում ` կոչվում են բարի, իսկ նրանք, որոնք չար գործ են կատարում, կոչվում են չար: 
- Քարերը ո՞նց կարող են լինել բարի կամ չար:
- Քարերից գեղեցիկ քանդակներ են պատրաստում, շենքեր կառուցում, զարդեր սարքում, իսկ չար քարերով չար մարդիկ մարդկանց գլուխ են ծակում կամ ջնջխում:
Բարի մետաղներից պատրաստում են նույնպես արձանիկներ, գեղեցիկ սարքեր,իսկ չարերից կացիններ են պատրաստում , զենքեր, սրեր-թրեր և նմանատիպ բաներ:
Ամեն քարից չես կարող տուն կառուցել, և ամեն մետաղից չես կարող ստանալ գեղեցիկ արձանիկ կամ սարք:
- Հայրիկ, իսկ արձանը հոգի ու՞նի:
- Հա բալես, ունի, նայած ո՞վ է պատրաստել արձանը, և ի՞նչ հոգի է դրել արձանի մեջ:
- Հայրիկ, իսկ որ անտառը կտրում վառում են , մեղք չի՞, :
- Եթե անտառը կտրում ու վառում են, որ չմրսեն, մեղք չի, իսկ եթե անտառը վառում են հենց այնպես, ուրեմն մեղք է:
- Հայրիկ իսկ այս ամենը ո՞վ է ստեղծել :
- Աստված է ստեղծել:
- Բա աստված չի ասու՞մ որ չի կարելի չար ու վատ բաներ կատարել:
- Ասել է, ու էլի ասում է , բայց կան մարդիկ, որ չեն հասկանում:
- Հայրիկ , իսկ երկրագունդն էլ է ՞ աստված ստեղծել :
- Այո:
- Երկրագունդն էլ հոգի ու՞ նի, ու մտածու՞մ է:
- Այո երկրագունդը և հոգի ունի , և մտածում է , և ցավ է զգում:
- Հայրիկ, բա երկրագնդի հոգին որտե՞ղ է;
- Երկրագնդի հոգին երկրագնդից դուրս է , և շրջապատում է բոլորիս ու պահպանում:
- Բայց երկրագունդը ո՞նց է ցավ զգում:
- Ջրերի ու գետերի հուն ենք փոխում, երկրագունդը ցավ է զգում, ծակում, փորում, ճեղքում ենք երկրագնդի կուրծքը ` ցավ է զգում, պատերազմներ ենք մղում , պայթեցումներ կատարում ` ցավ է զգում, արբանյակներ ենք ուղարկում երկինք, օզոնային շերտը ծակում, ցավ է զգում , անտառներ ենք այրում, կենդանական աշխարհ փչացնում,ցավ է զգում, ագահություն ենք անում , մարդ ենք սպանում, դեռ աշխարհ չեկած մարդ ենք մորթում ` ցավ է զգում:
- Ու ամեն անգամ մեզ զգուշացնում է հրաբուխի միջոցով, որոտ ու կայծակի միջոցով, երկրաշարժի ու փոթորիկների միջոցով, սակայն մարդիկ չեն հասկանում ու շարունակում են իրենց սև գործը կատարել : Չեն հասկանում , որովհետև մոռացկոտ են, չեն հասկանում, որովհետև չեն հիշում, թե աշխարհը, երկինքը, երկիրը և մարդկությունը ո՞նց ստեղծվեց, և ո՞վ ստեղծեց; Չեն հասկանում, որովհետև մոռացել են աստծու պատվիրանները և չեն կատարում, մոռացել են, որ աստված իր միակ որդուն ուղարկեց երկիր մեր տեսքով, և աստծո որդին մեր բոլորի մեղքերը վերցրեց իր վրա, որ մարդիկ այլևս մեղք չգործեն, սակայն մարդիկ չհասկացան ու շարունակում են ապրել մեղավոր կյանքով:
- Հայրիկ, իսկ ուրիշ աստվածներ կա՞ն:
- Ոչ , աստված մեկն է :
- Բա այդ ինչպե՞ս է, որ ուրիշ աստվածներ չկան , բայց ուրիշ կրոններ կան:
- Բոլոր կրոնների համար էլ աստված մեկն է , և աստված սիրում է բոլորին հավասարապես: Աստված չի սիրում , որ մարդը կրոնափոխ է լինում կամ իր ազգային կրոնը թողած սկսում է աստծուն պաշտել մեկ այլ կրոնի միջոցով:
- Հայրիկ , իսկ մարդ կա՞, որ հոգի չունի:
- Այո բալիկս, ով աստված չունի , նաև հոգի չունի:51731889 1238517066317601 6006269870897889280 n

2004թ.մարտ 
Մ Ա Հ

Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ ֆեյսբուքյան էջից

Add comment


1