Main content


IMG 5129Փետրվարի 15-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝  ավագանու 12  անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էին 3 հարցեր: 

Ավագանու հաստատմամբ,  Մուցք բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների հետ կապված, բյուջեում փոփոխություն կկատարվի:

IMG 5133Աշխատանքները կիրականացվեն համայնքի և <Կամրջակ> սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ: Ծրագրի նախագծային արժեքը 28 մլն 638 հազ. դրամ է, որից 17 մլն. 632 հազ. դրամը կտրամադրվի համայնքի ֆոնդային բյուջեի պահուստային միջոցներից: Ոռոգման ցանցի կառուցումը գյուղում առաջնահերթ խնդիր է, քանի որ ջուրը բնակչին է հասնում առվով, ինչի պատճառով  մեծ կորուստ է լինում: Խողովակաշարային ցանցի առկայության դեպքում հնարավոր կլինի լիարժեք ոռոգել 32 հա բանջարաբոստանային կուլտուրաներ և 50 հա մշակաբույսեր:IMG 5132
Օրակարգային երկրորդ հարցը համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին էր: Կառուցապատման նպատակով, բաց դասական աճուրդով օտարվող հողամասերի հաստատված ցանկը՝ այստեղ:IMG 5134
Ավագանին հաստատեց նաև  Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, հողամասը և հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին որոշման նախագիծը:IMG 5137 копия копия

Վերոնշյալ որոշումները մանրամասնորեն՝ www.sisian.am կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի- Ավագանու որոշումներ» բաժնում:IMG 5139IMG 5137 копия

Add comment


1