Main content

zinvor 634x445Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար…

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը փետրվարի 21-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի եւ պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Հայկ Քարամյանը մահացել էր 2018-ի դեկտեմբերի 5-ին՝ Սիսիանում մնալով ձնահյուսի տակ։ Ավելի ուշ՝ հունվարի 28-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Քարամյանը ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևով:

Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորումն ստացել էր 2018-ի հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում՝ ծառայակից ընկերոջ անկանոն կրակահերթի հետեւանքով։

NEWS.am

 

Add comment


1