Main content

Նյութեր այլ աղբյուրներից

51939 large

Թեև այս տարի դիմորդները քիչ են, բուհերն էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեն` միասնական քննությունների արդյունքները սփոփող չեն: Առանց այն էլ սակավաթիվ 4620 դիմորդների մի զգալի մասն անբավարար է ստացել՝ չնայած համեմատաբար հեշտ թեստերին: Ու օդում կախված է հարցը՝ հնարավո՞ր է, որ առանց այդ էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեցող բուհերն իջեցնեն ընդունելության շեմը՝ իրենց մոտ ուսանելու հնարավորություն տալով նաև անբավարար ստացած դիմորդներին: Նախ, սովորության համաձայն, ամփոփենք միասնական քննությունների գնահատականները 14 առարկաներից՝ համեմատելով նախորդ տարվա տվյալների հետ:

1