Տեսադարան

 

Ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը, որին բոլորը Մորուք Գագո էին ասում, 2015թ. սեպտեմբերի 1-ին կդառնար 65 տարեկան: Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր, ով երդվել էր չսափրվել այնքան ժամանակ, քանի դեռ արցախյան հողը չի ազատագրվել: Իր կյանքը Արցախ աշխարհի ազատագրմանը նվիրելու պատրաստ ազատամարտիկն իր մահկանացուն կնքեց հարաբերական խաղաղության պայմաններում՝ 1997թ. փետրվարի 12-ին՝ մարտական դիրքեր տանող ձյունառատ ճանապարհին դառնալով վթարի զոհ:

                                   

2014թ.-ի մարտի 18-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին հանդիսավոր պայմաններում հանձնեց տարվա երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին:

՛՛Դեպի երիտասարդական մայրաքաղաք՛՛. Սիսիանի մասին պատմող ֆիլմ, որ ցուցադրվել է երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալու հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: 

Սիսիանը Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաքը դարձավ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2013թ. հայտարարված մրցույթի արդյունքում: 2014 թ. այստեղ կկենտրոնան երիտասարդությանն առնչվող հանրապետական միջոցառումների մեծ մասը:

Մարտի 8-ին Սիսական գունդը նշում էր կազմավորման 20-ամյակը: Իրար հաջորդելով՝ Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակ են մտնում  սակրավորներն ու հետախույզները, դիրքապահներն ու մոտոհրաձիգները, ազատամարտիկներն ու մատաղ սերնդի ներկայացուցիչները: Օրեր շարունակ քաղաքի կենտրոնական հատվածը տոնական տեսքի էր բերվում: 

Հունվարի 28-ին ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել սիսիանցի զինծառայող, 1994թ. ծնված ԿԱՐԵՆ ԳԱԳԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Զինվորի մահը սգում է ողջ հանրությունը: Հունվարի 30-ի երեկոյան սիսիանցի երիտասարդների նախաձեռնությամբ քաղաքի Սիսակ Նահապետի անվան հրապարակում մոմավառություն էր կազմակերպվել՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորի, այնուհետեւ քայլերթª դեպի զոհվածի տուն: Երիտասարդները վստահեցնում են՝ հայի ոգին անկոտրում է: Որքան էլ թշնամին դավադիր քայլերի դիմի, հայոց սահմաններն անխատ են մնալու:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին:

 

Հայաստանի երիտասարդական առաջին մայրաքաղաքում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվեց անդրանիկ միջոցառումը՝ աշխատանքի տոնավաճառ: Եռօրյա սեմինար-քննարկումների ընթացքում հայ, ռուս եւ բեռալուս փորձագետները սիսիանցի աշխատանք փնտրող երիտասարդներին փոխանցեցին իրենց փորձը:
Երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2014թ. փետրվարի սկբին:
Իսկ ապրիլի 25-ից մայիսի 5-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում նախատեսվում է իրականցնել ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը:

Ամանորի այս օրերին, ի թիվս շատ ուտեստների, Հովհաննիսյանների ընտանիքում սիրով են պատրաստում ավանդական ճաշատեսակները: Տնական յուղով, մեղրով, չիր-չամիչով, ղավուրմայով ղափաման 66-ամյա Վարդուհի մայրիկի սիրած ուտեստներից է: Սովորել է մեծերից, հիմա էլ ավանդական այդ կերակուրը պատրաստելու գաղտնիքները փոխանցում է հարսներին ու աղջիկներին: Ղափամա եփելիս նաեւ երգում են. ասում են՝ այդպես ավելի համեղ ու ախորժաբեր է ստացվում: