Ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը, որին բոլորը Մորուք Գագո էին ասում, 2015թ. սեպտեմբերի 1-ին կդառնար 65 տարեկան: Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր, ով երդվել էր չսափրվել այնքան ժամանակ, քանի դեռ արցախյան հողը չի ազատագրվել: Իր կյանքը Արցախ աշխարհի ազատագրմանը նվիրելու պատրաստ ազատամարտիկն իր մահկանացուն կնքեց հարաբերական խաղաղության պայմաններում՝ 1997թ. փետրվարի 12-ին՝ մարտական դիրքեր տանող ձյունառատ ճանապարհին դառնալով վթարի զոհ: