Հունվարի 28-ին ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել սիսիանցի զինծառայող, 1994թ. ծնված ԿԱՐԵՆ ԳԱԳԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Զինվորի մահը սգում է ողջ հանրությունը: Հունվարի 30-ի երեկոյան սիսիանցի երիտասարդների նախաձեռնությամբ քաղաքի Սիսակ Նահապետի անվան հրապարակում մոմավառություն էր կազմակերպվել՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորի, այնուհետեւ քայլերթª դեպի զոհվածի տուն: Երիտասարդները վստահեցնում են՝ հայի ոգին անկոտրում է: Որքան էլ թշնամին դավադիր քայլերի դիմի, հայոց սահմաններն անխատ են մնալու:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին: