Main content

72484700 1409086672589355 7406777557011398656 oՀոկտեմբերի 12-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալել էր մեր հայրենակից, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանին: Նա եկել էր Սիսիան՝ Համո Սահյանի անունը կրող մշակույթի կենտրոնին նվիրելու իր գեղանկարներից երկուսը, որոնց ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել հենց սահյանական պոեզիան: Գեղանկարները անմիջապես գտան իրենց տեղը՝ զարդարելով մշակույթի կենտրոնի մուտքի սրահը:

Ի պատիվ Գրիշա Ղարիբյանի կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում, նրա հետ հանդիպման եկածները սիրով լսեցին հյուրի հետաքրքիր պատմությունները Համո Սահյանի, Զաքար Խաչատրյանի և իր մասին: 72692186 1409087352589287 1088835301150818304 oԳրիշա Ղարիբյանը ծնվել է 1930 թվականին Բորիսովկա գյուղում (այժմ՝ Ծղուկ), 1946 թ. ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան, սակայն 1948 թվականին, ուսման տևողությունը 3-ից 5 տարի դառնալու պատճառով, թողել է այն: 1949 թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցությամբ, դարձել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտ, պաշտպանել է թեկնածուական և այլն: Նրա կյանքում գիտական աշխատանքներին զուգահեռ տեղ է ունեցել նաև արվեստը՝ գեղանկարչությունը, որին վերադարձել է 83 տարեկանում, Զաքար Խաչատրյանի օգնությամբ վերստին սկսել է նկարել: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մեծ պատիվ համարեց Գրիշա Ղարիբյանի նման արժանավոր սյունեցուն հյուրընկալելը, մարդ, ով երբեք չի հոգնում աշխատելուց և ստեղծագործելուց, մարդ, ով սիրում է իր ծննդավայրն ու ամեն կերպ փորձում է նպաստել իր հայրենիքի զարգացմանը: Համայնքի ղեկավարը խոստացավ նաև, որ հաջորդ տարի Սիսիանում մեծ շուքով կնշվի Գրիշա Ղարիբյանի 90 ամյակը:72153287 1409087009255988 6596787913722167296 o

Add comment


1