Main content

74328514 1411543779010311 2086854626929278976 oՀոկտեմբերի 15-ին Սիսիանը ջերմորեն հյուրընկալեց մշակութային Կապանին: Երկրորդ տարին անընդմեջ, Սյունիքի մարզպետարանի նախաձեռնութամբ, մարզում կազմակերպվում են «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումները, որոնց շրջանակներում մարզի համայնքները իրենց մշակութային ծրագրերով փոխայցելություններ են կատարում: 2018 թվականին միջոցառումների մեկնարկը տրվել էր մարզկենտրոն Կապանում՝ Սիսիանի մշակույթի ներկայացմամբ, իսկ այս տարի ճիշտ հակառակը՝ շրջագայությունները սկսվեցին Սիսիանից՝ Կապանի այցելությամբ:

Միջոցառմանը ներկա էին Սիսիան և Կապան համայնքների ղեկավարները, ՏԻՄ աշխատակիցներ, մշակույթի գործիչներ: Նախաձեռնության նպատակը համայնքներում մշակութային կյանքի ակտիվացումն է, համայնքների միջև մշակութային սերտ կապերի ամրապնդումն ու երիտասարդ ստեղծագործողների բացահայտումը: Կապանը ներկայացել էր իր լավագույն արվեստագետներով, համայնքային ենթակայության մշակութային կենտրոնների ստեղծագործություններով, անհատ կատարողների և արվեստագետների աշխատանքներով: .
Ցուցադրությանը հաջորդեց Կապանի մշակույթի կենտրոնի կողմից գեղեցիկ և բարձր մակարդակով կազմակերպված համերգային ծրագիրը: Ընդգրկված էին «Իմ սրտում Ազնավուր» և «Իմ հոգում Կոմիտաս» միջոցառումներից հատվածներ, որոնք արժանացան սիսիանցի հանդիսատեսի բուռն ծափահարություններին
Պատմական մոտիվներով բեմադրություն, ժողնվագարանների անսամբլի կատարումներ, Կապանին նվիրված երգեր, երեկոն իսկապես կապանյան էր, կապանյան շնչով լցված:

Add comment


1