Main content

75627425 1436060419891980 9160786555101511680 oԼուսանկարների պայծառ փոքրիկները մեր ընթերցողին արդեն ծանոթ են, Սիսիանում բնակվող Մնացականյանների ընտանիքի կրտսեր անդամներն են: Վեց անչափահաս երեխաներ, ովքեր մոր մահից հետո մնացել են տատիկի ու պապիկի խնամքի տակ:

Ամիսներ առաջ նրանց համար, գթասիրտ բարերարների և Սիսիանի համայնքապետարանի համագործակցությամբ, առանձնատուն ձեռք բերվեց: Բարերաների շարքում էր նաև Ամերիկայի հայ ավետարնչական ընկերակցությունը, որը մինչ օրս շարունակում է օգնել երեխաներին: Նոյեմբերի 7-ին Սիսիանի Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի Սիսիանի գրասենյակի պատասխանատու պատվելի Արման Մարտիրոսյանը այցելել էր Մնացականյաններին՝ հանձնելու հայ ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ ձեռք բերված գույքը: Երկհարկանի մահճակալներ, անկողնային պարագաներ, ննջասենյակի գույք, տաք հագուստ և կոշիկներ փոքրիկներին՝ նվերները շատ էին, մեկը մյուսից որակյալ ու գեղեցիկ: Ընկերակցության հովանավորությամբ փոխվել են նաև առանձնատան պատուհանները: Վստահաբար կարելի է ասել, որ փոքրիկների համար այս ձմեռը լինելու իրենց կյանքի ամենատաք ու հարմարավետ ձմեռը:
75242233 1436059646558724 3643067010805399552 o75443048 1436059999892022 7259617520590520320 o75392804 1436060236558665 9135409165307478016 o74442239 1436060363225319 8191550820240588800 o

Add comment


1