Main content

72901447 1440103629487659 2449644900900143104 oՆոյեմբերի 9-ից Սիսիանի Չարենցի 7/1 հասցեում գործում է մսի վաճառակետ, որի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության արդյունքում: Վաճառակետի առավելությունները շատ են, այն կնպաստի մսի փողոցային առևտրի վերացմանը և հնարավորություն կտա սպառողին թարմ միս ձեռք բերել անմիջապես արտադրողից՝ հարմարավետ և անվտանգ պայմաններում: Այստեղ միսը նախքան վաճառասեղանին հայտնվելը անցնում է լաբորատոր մի շարք ստուգումներ, սպառողին մատուցվում է որակյալ մսամթերք:

76952861 1440104719487550 7542945509401427968 oԲացման հանդիսավոր միջոցառումը կայացավ նոյեմբերի 12-ին, ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության և Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչներ: 75328574 1440104942820861 6915170394810875904 oՀամայնքի ղեկավարը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակից կազմակերպություններին և վստահեցրեց, որ եթե վաճառակետի գործունեությունը լինի արդյունավետ, ապա քայլեր կձեռնարկվեն նույնանման կետեր ստեղծել նաև քաղաքի կենտրոնում և Գայի թաղամասում: Նա նաև շնորհակալագրեր հանձնեց ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանին և Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանին:
Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment


1